Վրաստանի կառավարությունը մերժել է «Գույք պարտքի դիմաց» մեխանիզմով վրացական նավահանգիստները ձեռք բերելու մասին Ադրբեջանի առաջարկը:
Շաբաթասկզբին Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավազ Ալեքպերովը հայտարարել էր, թե Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մասնակցել Վրաստանի նավահանգիստների սեփականաշնորհման գործընթացին՝ ի հաշիվ Ադրբեջանին Վրաստանի պետական պարտքի:
«Նավահանգիստների վաճառքի մրցույթին «Գույք պարտքի դիմաց» մեխանիզմով Ադրբեջանի մասնակցության կարիքը չկա, քանի որ պարտքի գումարը մեծ չէ: Ներկայումս կարող ենք խոսել պարտքի ապրանքային մարման մասին՝ արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների տեսքով», - ANS հեռուստաընկերությանը երեկ ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբարիձեն:
Վրաստանի պարտքը Ադրբեջանին գոյացել է 1992-94 թվականներին, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 16 միլիոն դոլար: Պարտքի հիմնական մասը՝ 12 միլիոն դոլար, Վրաստանը պետք է մարեր դեռեւս 2003 թվականին: