Միացյալ Նահանգները եւ Թուրքիան մտադիր են կնքել պայմանագիր, որի նպատակը թուրքական օդուժի Ֆ-16 մակնիշի կործանիչները արդիականացնելն է:
Այդ մարտական օդանավերն արտադրում է «Լոքհիդ-Մարթին» ամերիկյան ընկերությունը, որը համարվում է Պենտագոնի թիվ մեկ մատակարարը: Ընկերության մասնաբաժինը գործարքում 800 միլիոն դոլար է:
Իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է 1 միլիարդ 100 միլիոն դուլար: Ենթադրվում է Ֆ-16 մակնիշի բոլոր կործանիչներում տեղադրել նոր ռադարներ եւ էլեկտրոնային այլ հանգույցներ ու սարքավորումներ: Պայմանագիրը կնքվելու է այս տարվա հուլիսին:
Արմեն Քոլոյան, Պրահա