Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին «մտահոգում է Ադրբեջանում տիրող քաղաքական մթնոլորտը»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում տիրող քաղաքական մթնոլորտի առնչությամբ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում երկուշաբթի օրը ընդունված հայտարարության մեջ Կոմիտեն նշել է, թե Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նախապայմաններից շատերը ապահովված չեն:

Դրանց թվում ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն, մասնավորապես, առանձնացնում է ազատ արտահայտվելու եւ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը: Նշվում է նաեւ, որ ընդդիմությունը չունի «ընտրազանգվածին դիմելու հանրային միջոցներ»:

Կոմիտեն մեկ անգամ եւս արձանագրել է, որ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքում արված վերջին փոփոխությունները չեն համապատասխանում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողվի եւ ԵԱՀԿ չափանիշներին, Ադրբեջանի լրատվամիջոցներում նկատվում է բազմակարծության պակաս, իսկ բռնությունները անկախ լրագրողների նկատմամբ շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG