Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցույց Չեխիայի մայրաքաղաքում


«Թուրքիա, ապաշխարիր Եվրոպական Միություն մտնելուց առաջ», «90 տարի առաջ 0սմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայ են սպանել», «Տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, հերթը Չեխիայինն է». այս կարգախոսերով երեկ Չեխիայի մայրաքաղաքի Ստարոմեստսկա հրապարակում անցավ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցույցը, որի ընթացքում տեղաբնակ հարյուրավոր հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Ցույցից հետո քաղաքի կենտրոնում գտնվող «Ու Սալվատորա» եկեղեցում պատարագ է մատուցել Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ Փիլավչյանը:


(Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG