Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը չի մասնակցի չճանաչված հանրապետությունների գագաթնաժողովին` պարզաբանելով, որ պատճառը ամռան սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավն է:
Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան այսօր հայտնել է, որ ապրիլի 28-ին Սուխումիում կհավաքվեն Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Մերձդնեստրի արտգործնախարարները: Իսկ մայիսի երկրորդ կեսին կհանդիպեն չճանաչված հանրապետությունների նախագահները:
«Ռեգնում» գործակալությունը այսօր նույնպես հաղորդում է, թե Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ Արկադի Ղուկասյանը չճանաչված հանրապետությունների առաջնորդների հավաքին չի մասնակցելու:
Արմեն Դուլյան, Պրահա