Ադրբեջանի երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը հայտարարել է, թե նախատեսում են առաջիկա 5-6 տարիներին Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նախարարը հայտնել է, թե 2004 թվականին երկիր է այցելել 1 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, որոնց սպասարկել են Ադրբեջանի 52 հյուրանոցներ:
«Այսօր մենք պատրաստ ենք ընդունել 1 միլիոնից ոչ ավելի զբոսաշրջիկ», - ասել է նախարարը՝ հույս հայտնելով, թե ենթակառուցվածքների արդիականացման եւ նոր հյուրանոցների կառուցման դեպքում Ադրբեջանը ի վիճակի կլինի ընդունել տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ: