Երկուշաբթի առավոտյան Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը Մոսկվայում Ղրղըզստանի դեսպանատանը ստորագրել է ապրիլի 5-ից երկրի նախագահի լիազորությունների ինքնակամ վայր դնելու մասին հայտարարությունը:
Ինչպես «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը ասել է արարողության ներկա ղրղըզական խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Կումանբեկ Ամանալիեւը, դա «միակ հնարավոր սահմանադրական ընտրությունն էր»:
Ղրղըզստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Թաշկուլ Քերեկսիզովը վստահություն է հայտնել, որ խորհրդարանը երեքշաբթի օրը կընդունի Ակաեւի հրաժարականը:
«Ակաեւի հրաժարականը, անկասկած, կընդունվի», - ասել է Քերեկսիզովը: - «Չէ՞ որ երկրում արդեն գործում են նոր իշխանություններ»:
Պատգամավորը նաեւ ասել է, որ, ըստ ղրղըզական օրենքների, նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն հրաժարականի ընդունման օրվանից երեք ամսվա ընթացում: Նա «միանգամայն իրական» է համարել, որ ընտրություններն անցկացվեն նախկին խորհրդարանի նշանակած օրը՝ հունիսի 26-ին: