«Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի նման աղմկալի հայտարարությունները յուրատեսակ սեփական խաղի սկիզբ լինեն», - այսօր գրում է ադրբեջանական «Էխո» թերթը՝ անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ նախօրեին Ազգային ժողովում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարություններին:
Ըստ թերթի՝ վերջին շաբաթներին Հայաստանում ամենաքննարկվող թեման «թավշյա հեղափոխության» հեռանկարն է, եւ այս ֆոնին, որոշ արդբեջանցի վերլուծաբանների կարծիքով, ներքաղաքական վերադասավարումները կարող են հանգեցնել «դասական ռազմական հեղաշրջման», ինչի արդյունքում պետության գլուխ կկանգնի Սերժ Սարգսյանը:
«Չի բացառվում, որ եթե նախագահ Քոչարյանը փորձի «համաձայնության գալ» Արեւմուտքի հետ կամ հայտնվի քաղաքականապես սնանկ վիճակում, հենց Սերժ Սարգսյանը դառնա «մոսկվամետ թեկնածուն», - գրում է «Էխո»-ն եւ ավելացնում. - «Պետք չէ մոռանել, որ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն է առանցքային դեր խաղում ռուսական զենքի վերաարտահանման գործարքներում»: