Ինչպես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին, Միացյալ Նահանգների զինվորական մասնագետների կողմից վերապատրաստված վրացական գումարտակները «կդառնան Վրաստանի զինված ուժերի հիմքը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, 0կրուաշվիլին հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի պատվիրակության հետ Կրցանիսիի ռազմական ուսումնական կենտրոն այցելությունից հետո: Թբիլիսիի այս արվարձանում վրացի զինվորականները ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են խաղաղապահ ծառայությանը Իրաքում:
Նախարար Օկրուաշվիլին ամերիկացի օրենսդիրներին շնորհակալություն է հայտնել վրացական գումարտակները վերապատրաստելու եւ արդիական չափանիշերին հասցնելու գործում Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:
Ներկայումս Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է ամերիկացիների հովանավորությամբ իրագործվելիք ուսումնական եւս մեկ ծրագրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Կրցանիսիի ուսումնական կենտրոնում կառուցվում է զորանոց եւ ճաշարան 650 զինծառայողի համար: Ամերիկացիներն առաջիկա 18 ամսվա ընթացքում վերապատրաստելու են վրացական 4 գումարտակ՝ ընդհանուր հաշվով շուրջ 3000 զինծառայող:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ գումարտակները կազմվելու են միայն պայմանագրային ծառայության սկզբունքով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2002 թվականի մայիսից մինչեւ 2004 թվականի հունիսը իրականացված ծրագրով Վրաստանում արդեն վերապատրաստվել է 4 գումարտակ: Ծրագրի արժեքը կազմել է 64 միլիոն դոլար:
Արմեն Քոլոյան, Պրահա