Տեղի կունենա Եվրախորհրդի եւ Հայաստանի արդարադատության նախարարության մասնագետների սեմինար-քննարկում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կընդունի Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Էդուարդ Ռոսելի գլխավորած պատվիրակությունը, ինչից հետո Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի կունենա բիզնես-ֆորում՝ Հայաստանի եւ Սվերդլովսկի գործարարների մասնակցությամբ:
Լրագրողներին կհանդիպի Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը:
Տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը:
«Թեքեյան» կենտրոնում կբացվի «Ջրամատակարարում եւ ջրահեռացում» թեմայով սեմինարը:
«Երեւան» հյուրանոցում կբացվի ճգնաժամային կապին նվիրված երկօրյա սեմինար:
Մշակութային կապերի հայկական ընկերությունում տեղի կունենա ռասայական խտրականության խնդիրների վերաբերյալ սեմինար:
Կկայանա «Հաբիթատ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների ասուլիսը:
Կկայանա«Երեւանի քանդվող շենքերը» թեմայով ցուցահանդես-ակցիա եւ մամլո ասուլիս:
Ուղիղ հեռարձակում