Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մինչեւ 2007 թվականի վերջը կավարտվի Հայաստանի գազաֆիկացումը:
«Խնդիր ունենք 2007-ին ավարտել գազաֆիկացումը, ունենալ ավելի բաժանորդ, քան Խորհրդային Միության ժամանակ, ինչին հասնելու համար 21,5 միլիարդ [դրամ] ներդրում պետք է անենք 2005-2007 թվականներին», - ասաց Կարապետյանը:
Ավելի քան 40 միլիոն դոլար ներդրումների արդյունքում, նրա նախանշմամբ, էներգակիր չունեցող Հայաստանը կդառնա էներգետիկայի բնագավառի տարածաշրջանային առաջատարը:
«Ունենալով երկու ալտերնատիվ գազամուղ, ունենալով ժամանակակից եւ հուսալի ստորգետնյա պահեստարան, ունենալով էներգետիկ հզորությունների ավելցուկ՝ Հայաստանը տարածաշրջանում կտրուկ իր տեղն ու դիրքը փոխում է, եւ աշխարհաքաղաքական այս մեր իրավիճակը դառնում է ոչ թե թերություն, այլ առավելություն»:
Այլընտրանքային խողովակը կառուցվելիք Իրան - Հայաստան գազամուղն է, որի փաստացի շինարարությունը, ըստ «Հայռուսգազարդ»-ի տնօրենի, կսկվի այս ամսվա վերջին։
«Հայռուսգազարդ»-ի տնօրենը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում բնական գազի սպառումն ավելացել է 18,2 տոկոսով։ Գազի վաճառքից գոյացած գումարների առյուծի բաժինը ուղղվել է գազաֆիկացման աշխատանքների իրականացմանը. անցյալ տարի գազիֆիկացվել է 83 հազար բաժանորդի բնակարան, մինչդեռ, 2003-ին գազ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 54 հազար։ Այսօր բնական գազով ապահովված է հանրապետության ընտանիքների շուրջ 56,7 տոկոսը։
Անդրադառնալով գազի սակագնին, Կարեն Կարապետյանը ասաց, թե այս պահին դրա վերանայման խնդիր դրված չէ: Սակայն ավելի տեւական ժամկետում սակագնի աճը բնական է դիտվում:
«Եթե արտաքին գործոնը չփոխվի, սակագնի փոփոխության խնդիր չի լինի», - ասաց նա: - «Ընդհանրապես, գազը մի ապրանքատեսակ է, որը նվազեցման տենդենց չի կարող ունենալ... Պահանջարկը տարեցտարի աճում է, առաջարկը չի աճում»:
Ատոմ Մարգարյան