Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, լարվածությունը Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ վերաճել է նոր փուլի՝ կապված պատմական փաստերի աղավաղման ակնհայտ փորձի հետ:
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում, «Ռեգնում» գործակալության աղբյուրի մեկնաբանությամբ, մի քանի ամիս առաջ Նորաշեն եկեղեցու բակում հայտնված վրացական շիրմաքարերը ոչ այլ են, քան Նորաշենը որպես Վրաց Ուղղափառ եկեղեցի ներկայացնելու փորձ: Փետրվարին դրան հետեւեց եկեղեցու բակում հայկական շիրմաքարերի պղծման դեպքը:
1467 թվականին կառուցված Նորաշեն հայկական եկեղեցին դարեր շարունակ գոյատեւել է Վրաց Ուղղափառ եկեղեցու, մահմեդական մզկիթի եւ հրեական սինագոգի հարեւանությամբ:
Փետրվարի 15-ին վերանորոգումից հետո Նորաշենը օծվել էր որպես Վրաց Ուղղափառ եկեղեցի, սակայն տեղի հայ համայնքի բազմաթիվ բողոքներից հետո Վրաստանի Իլիա Երկրորդ Կաթողիկոսը որոշել էր փակել եկեղեցին:
Այսօր, եկեղեցու բակում վրացական կեղծ շիրմաքարեր հայտնվելու հետո, լարվածությունը Նորաշեն եկեղեցու շուրջ սրվում է: Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկի քահանա Հայր Աբգարը, օրինակ, կարծիք է հայտնել, թե Նորաշենը պետք է վերաբացվի որպես հայկական եկեղեցի, իսկ կեղծ շիրմաքարերը պետք է հանվեն եկեղեցու տարածքից:
«Ռեգնում» գործակալությանը Վիրահայոց թեմից հայտնել են, թե հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքների հանդեպ բարբարոսական վերաբերմունքի նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են: