Մատչելիության հղումներ

Սորոսի հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչությունը հերքում է քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու մասին լուրերը


«Սորոսի հիմնադրամը Ադբեջանում որեւէ քաղաքական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում», - «Ինտերֆաքս» գործակալությանը երեքշաբթի օրը հայտնել է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոֆշան Բաղիրովը:

Նրա խոսքերով, «Բաց հասարակության ինստիտուտը» (Սորոսի հիմնադրամը) չի զբաղվում քաղաքական կազմակերպությունների աջակցությամբ:

Բաղիրովի այս հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի պետական երկաթուղու նախկին պետ, Միլլի Մեջլիսի նախկին պատգամավոր Ջումշիդ Նուրիեւի կողմից նախօրեին հնչեցրած մեղադրանքներին, թե Սորոսի հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, որոնք Ադրբեջանում նախապատրաստում են «նարնջագույն հեղափոխությունը»՝ Ուկրաինայի նմանությամբ:

Նուրիեւը, մասնավորապես, հայտարարել էր, թե հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ուկրաինական «Պորա» կազմակերպության ադրբեջանական նմանակ «Յոխ» երիտասարդական կազմակերպությանը: Ուկրաինայի Լվով քաղաքում են գտնվում 300 երիտասարդ ադրբեջանցիներ, որոնց մի մասը Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչներ են:

Ըստ Նուրիեւի, Սորոսի հիմնադրամի գումարներով Բելգիայում եւ Հոլանդիայում բացվելու են հեռուստաալիքներ, որոնք զբաղվելու են «ադրբեջանական իշխանությունների դեմ քարոզչությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG