Մատչելիության հղումներ

Չեչնիայում ոչնչացվել է Ադրբեջան ուղեւորվող ահաբեկչական խումբ


Ինչպես հաղորդել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, Չեչնիայի Նոժայ-Յուրտ շրջանում ոչնչացվել է Բաքվում ահաբեկչություն իրակացնելու նպատակով Ադրբեջան ուղեւորվող երեք հոգուց բաղկացած խումբը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, թե խումբը հայտնաբերվել է Չեչնիայի եւ Դաղստանի վարչական սահմանի մոտակայքում: Զինված ընդհարման արդյունքում երկու գրոհային սպանվել է, մեկը՝ գերի վերցվել:

Գերված գրոհայինը իրավապահներին հայտնել է, թե իրենք գնում էին Բաքու չեչեն գրոհայինների ղեկավարներից Դոկու Ումարովի առաջադրանքով՝ սպանելու հայտնի չեչեն գրոհային Ռուսլան Գելաեւի եղբորը եւ բարեկամներին:

2004 թվականին Ռուսաստանի իրավապահ մարմիններին հաջողվել էր ոչնչացնել Գելաեւին, եւ նրա մահվան տարելիցը նշելու նպատակով փետվարի 28-ին Բաքվում պետք է հավաքվեին նրա բոլոր ազգականներն ու բարեկամները:

«Գելաեւի ազգականները Դոկու Ումարովին համարում են դավաճան եւ նրան են մեղադրում Ռուսլան Գելաեւի մահվան համար, ուստի հայտարարել են «արյան վրեժ», - նշել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալության աղբյուրը՝ ավելացնելով, թե Դոկու Ումարովը մի քանի ահաբեկչական խմբեր է ուղարկել Բաքու, որոնցից երեքը ոչնչացվել են Ռուսաստանի դաշնային ուժերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG