«Փետրվարի 22-ին կալանավորված Լեւոն Շահինյանը փետրվարի 16-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնից եւ այլեւս չի հանդիսանում նախարարության աշխատակիցը», - ասված է նախարարության լրատվական ծառայության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:
Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, թե Լեւոն Շահինյանին կալանավորել են մասնավոր, այլ ոչ թե պետական գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների համար, ինչպես նշվել է որոշ լրատվամիջոցներում:
Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կեղծ փաստաթղթեր, պայմանագրեր, հաշվետվություններ, ակտեր, կազմելու եւ օգտագործելու միջոցով երկու աուդիտորական ընկերություններից առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու համար:
Գումարի չափը, ըստ նախաքննության, հասնում է մոտ 40 միլիոն դրամի: Գործի քննությամբ զբաղվում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը: