Մատչելիության հղումներ

Դիմիտրի Ռուպել. «Ոչ ոք չի խանգարում Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ ուղիղ երկխոսությանը»


«Ոչ ոք չի խանգարում այդ երկխոսությանը. գլխավորը, որ բանակցությունները լինեն արդյունավետ, իսկ մենք դրան կաջակցենք: Նկատի ունեմ եռակողմ բանակցությունները: Մինսկի խումբը ոչ մի այլ ձեւ չի առաջարկել հարցի լուծման համար», - հինգշաբթի օրը Վիեննայում սկսված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռյուպելը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ռուպելը այս հայտարարությունը արել է ի պատասխան Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի՝ «Ժամանակը չէ՞ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ» հարցին:

Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը ցանկացել է պարզել ԵԱՀԿ գործող նախագահի կարծիքը Լեռային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ՝ նշելով, որ «հայ անջատողականները վերահսկում են Ադրբեջանի տարածքը, այդ մասին ԵԽԽՎ բանաձեւում էլ է նշվել»:

«Բոլոր մեխանիզմները կան հարցը տեղում լուծելու, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին կարող է այդ խնդիրները պարզել», - ի պատասխան նշել է Դիպիտրի Ռուպելը՝ ավելացնելով, թե նախատեսվում է իր այցը տարածաշրջան: Հայաստանում ու Ադրբեջանում նա «կփորձի պարզել շատ հարցերի պատասխաններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG