Լեռնային Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Արման Մելիքյանը երեքշաբթի օրը Երեւանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անմիջական բանակցություններն են:
«Խնդրի լուծումը հնարավոր է գտնել միայն Ադրբեջան – Ղարաբաղ ուղիղ բանակցություններում», - իր առաջին մամուլի ասուլիսում ընդգծեց Արմեն Մելիքյանը, ով դեռեւս համատեղում է ԼՂՀ արտգործնախարարի եւ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնները: - «[Այդ բանակցություններում] չենք ելնելու նվազագույն պայմաններից: Մենք ելնելու ենք առավելագույնից: Ես, ճիշտն ասած, չէի ուզենա դա հիմա նկարագրել»:
Հարցին, թե նման բանակցություններում ի՞նչ չափի զիջումների են պատրաստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Մելիքյանը պատասխանեց. - «Զիջումները կարող են տեղի ունենալ միայն բանակցային գործընթացի միջոցով: Այսօր մենք ուղիղ բանակցություններ չենք վարում Ադրբեջանի հետ, եւ առայժմ զիջումների մասին խոսելը վաղաժամ է»:
Մելիքյանի խոսքերով՝ «հիմնազուրկ» են խոսակցությունները, թե ԼՂՀ - Ադրբեջան բանակցություններ սկսվելու դեպքում Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից:
«Հայաստանը Արդբեջանի հետ խոսելու բավական լայն թեմաների շրջանակ ունի, եւ կան թեմաներ, որոնք իսկապես պիտի քննարկվեն, նաեւ՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ», - ասաց նա՝ պարզաբանելով. - «Այսինքն՝ բանակցային գործընթաց կա: Ինչ-ինչ պատճառներով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը այդ բանակցային գործընթացին չի մասնակցում: Իսկ բանակցային գործընթացի արդյունքները առ այսօր, մեր տեսանկյունից, հստակ պատկերացում չեն տալիս, թե ինչպիսին կլինի շարունակությունը»:
«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունը գործընթացին կարող է բանալի դառնալ հարցի լուծման համար», - շարունակեց նա: - «Բայց նաեւ չենք կապում բանակցային գործընթացին մասնակցելը մեր միջազգային ճանաչման խնդրի հետ»:
Փետրվարի սկզբին Լեռնային Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ փաստահավաք առաքելության առնչությամբ Արմեն Մելիքյանը ասաց. - «Մենք նրանց ասացինք, որ փաստացի մենք կարողանում ենք, առայժմ մեր ռեսուրսները բավարարում են, որպեսզի մենք բնակեցման քաղաքականություն վարենք միայն Լաչինում եւ Լաչինի շրջակայքում»:
Արմեն Զաքարյան