Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայությունը Վրաստանում կարող է երկարացվել 6 ամսով


Վրացական «Ալիա» թերթի հաղորդմամբ, երկրի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հանդես է եկել զինված ուժերում ծառայության ժամկետը 6 ամսով երկարացնելու օգտին:

Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Լեւան Նիկոլաիշվիլին խորհրդարան է ներկայացրել համապատասխան փոփոխություններով օրենքի նախագիծը, որով մինչեւ 2008 թվականը շարքայինները Վրաստանի բանակում կծառայեն 1,5 տարի: Դրանից հետո Վրաստանի զինված ուժերը կվերադառնան ներկայիս՝ 1 տարի ժամկետով ծառայությանը:

Իսկ Վրաստանի կթության նախարար Ալեքսանդր Լոմայան այսօր հայտարարել է, որ վաղ թե ուշ բանակում ծառայելու են բոլոր ուսանողները:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարը նշել. - «Զորակոչը կարող է հետաձգվել մինչեւ ուսման ավարտը, բայց դրանից հետո բոլոր ուսանողները պետք է ծառայեն՝ նույնիսկ եթե նրանց բուհերում գործում են ռազմական ամբիոններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG