Ինչպես հաղորդել է «Ազատ Արցախ» թերթը, հինգշաբթի օրը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում 2005 թվականի մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է փոխվարչապետ Արարատ Դանիելյանը:
Կարեւորելով Արցախում առաջին մարդահամարի նշանակությունը պետության կայացման ու ամրապնդման, դրա միջազգային ճանաչման գործում՝ փոխվարչապետը ընդգծել է քաղաքական միջոցառմանը լրջորեն նախապատրաստվելու անհրաժեշտությունը:
Նիստի մասնակիցները քննարկել են համապետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման աշխատանքների ծրագրեր: Մասնավորապես՝ շրջանային հանձնաժողովների ստեղծման, փակ տարածքներում գտնվող անձանց հաշվառման կարգի ու փաստաթղթերի ընդունման, մարդահամարի նախապատրաստման մեթոդաբանական ու կազմակերպչական հիմնական դրույթների մշակման եւ ընդունման հարցերը:
Միջոցառումների ծրագրի պատրաստման, փորձնական մարդահամարի անցկացման եւ արդյունքների ամփոփման ու վերլուծության, մարդահամարն անցկացնող կադրերի ընտրության, հրահանգիչ-հսկիչների շրջագայության, մարդահամարի տվյալների հավաքագրման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Նախատեսվում է համապատասխան գործընթացներ սկսել նաեւ հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության կազմակերպման, հսկիչ թերթիկների եւ վերահսկիչ փաստաթղթերի ստուգման ու մարման, մարդահամարի արդյունքների հաշվարկման, վերլուծության, նյութերի հրապարակման վերաբերյալ: