Արշիլ Գորկու 100-ամյակի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցին առաջարկել է այս տարի վերաթաղել աշխարհահռչակ նկարչի աճյունը Հայաստանում եւ Էջմիածին փոխափոխել Գորկու կտավների հավաքածուն:
«Կռունկ» ինտերնետային կայքի փոխանցմամբ, Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) հարազատները կտրականապես դեմ են աճյունի տեղեփոխմանը ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգից, ուր նա թաղվել է 1948 թվականին:
Նրանք նաեւ չեն ցանկանում, որ Հայաստան տեղափոխվեն աշխարհահռչակ նկարչի 30 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 50 կտավները, որոնք այժմ գտնվում են Պորտուգալիայում՝ Գյուլբենկյան հիմնադրամում:
Էջմիածինը շարունակում է բանակցել Արշիլ Գորկու բարեկամների հետ: