Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ առաքելությունը տեխնիկական է, այլ ոչ թե՝ քաղաքական»


«Մեր առաքելությունը տեխնիկական է, այլ ոչ թե՝ քաղաքական: Մենք միայն ստուգելու եւ բացահայտելու ենք փաստերը», - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտում կիրակի երեկոյան կայացած հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ պաստահավաք առաքելության ղեկավար Էմիլի Մարգարեթ Հաբերը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի արտգործնախարարության ԵԱՀԿ վարչության պետը նշել է, որ հանդիպման ընթացքում նախագահ Ղուկասյանը փոխանցել է կարեւոր մանրամասներ, որոնք «կօգնեն ճիշտ գնահատել իրավիճակը առաքելության կողմից ուսումնասիրվող տարածքներում»: Մոնիտորինգի արդյունքերով կպատրաստվի զեկույց, որը կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն անել փաստահավաք առաքելության աշխատանքի մասին:

Երեւանում հունվարի 29-ին պատասխանելով Ադրբեջանի կողմից ներկայացված փաստերի մասին՝ «Ռեգնում» գործակալության հարցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտնել էր, թե Ադրբեջանը փաստահավաք առաքելությանը տրամադրել է «արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների բնակեցման մասին»:

«Մենք կճշտենք՝ արդյո՞ք այնտեղ կան մարդիկ, որտեղից են եկել, երբ, ինչ առիթով եւ արդյո՞ք՝ սեփական նախաձեռնությամբ», - հայտարարել էր Մերզլյակովը՝ ավելացնելով, թե ո’չ ինքը, ո'չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները փաստահավաք խմբի կազմում չեն. նրանք միայն իրականացնում են ընդհանուր ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG