Մատչելիության հղումներ

Քննարկվում է Իրան - Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը


«Հյուսիս-Հարավ» տրասպորտային միջանցքի Կզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Իրան - Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերն են քննարկել այսօր Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Ակուլովը եւ Ռուսաստանում Իրանի դեսպան Գոլյամ Ռեզա Շաֆեյին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ակուլովը նշել է, թե «Հյուսիս-Հարավ» միջանցքը եւ Ջուլֆայով Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նախկինում գործող երկաթուղային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա երկու երկրների միջեւ տարանցիկ բեռների ծավալը հասցնել շուրջ 8 միլիոն տոննայի:

Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» միջանցքին Հայաստանի եւ Ադրբեջանի միանալու խնդրին, դեսպանը ասել է, թե նախագծի իրականացումը դրական ազդեցություն կունենա Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների մերձեցման վրա: Ըստ նրա, Ջուլֆայով նախկինում գործող երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ անվտանգության ապահովման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG