Մատչելիության հղումներ

Քննարկվում է Վրաստանում ռուսական ռազմակայանների փոխարեն հակաահաբեկչական կենտրոններ ստեղծելու հնարավորությունը


Ստրասբուրգում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ հինգշաբթի օրը ունեցած հանդիպումից հետո Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին ասել է, թե Թբիլիսին եւ Մոսկվան քննարկում են Վրաստանում ռուսական ռազմակայանների փոխարեն հակաահաբեկչական կենտրոններ հիմնելու հնարավորությունը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Սլուցկին հավելել է, որ հարցը ավելի հանգամանորեն կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Վրաստան կատարելիք այցի, ինչպես նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG