Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պաշտոնական այցով այսօր կժամանի Մոսկվա, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից: Սա Ուկրաինայի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցն է:
Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, թե «դա լիովին համապատասխանում է Յուշչենկոյի հայտարարությանը, թե որպես Ուկրաինայի նախագահ նրա առաջին պաշտոնական այցը կլինի Ռուսաստան»:
Նախարարը նաեւ նշել էր, թե «Ռուսաստանը եւ Ուկրաինան ապրում են միասին, ժողովուրդները կապված են հազարավոր թելերով, մշակույթներն ու տնտեսությունները իրարից կախված են՝ լավ իմաստով, եւ արտառոց բան չկա նրանում, որ Յուշչենկոյի առաջին այցը կլինի հենց Ռուսաստան»: