Ինչպես չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Կուզմուկը, Ուկրաինան մինչեւ հունիսի 30-ը դուրս կբերի խաղաղապահների իր զորախումբը Իրաքից:
«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Կուզմուկը հայտարարել է, թե նախագահ Կուչմային է հանձնել «մինչեւ այս տարվա կեսը Իրաքից խաղաղապահներին դուրս բերելու մասին» պաշտպանության նախարարության առաջարկների փաթեթը:
Նախարարը նշել է, թե դրան նախորդել է իր այցը Իրաք, ուր նա հանդիպումներ է ունեցել բազմազգ ուժերի հրամանատարության եւ Իրաքի պաշտպանության նախարարի հետ:
Կուզմուկի խոսքերով, ուկրաինական զորքերի դուրսբերումը կսկվի Էս-Սուվեյրա շրջանից, ուր տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի 7-րդ բիրգադի 72-րդ մեքենայացված գումարտակը: Մինչեւ ապրիլ կավարտվի Իրաքի ազգային գվարդիայի գումարտակի վերապատրաստումը, որին եւ կհանձվի ուկրաինացի խաղաղապահների պատասխանավության գոտին: