Մատչելիության հղումներ

Ջավախքին հատկացված բյուջեն չնչին է


Վրաստանի հայաբնակ Ախալքալակի եւ Նինոծմինդա շրջանների տեղական բյուջեները 2005 թվականին կկազմեն համապատասխանաբար 3 միլիոն 603 հազար լարի եւ 2 միլիոն 642 հազար լարի (1 լարին հավասար է 0,57 ԱՄՆ դոլարի):

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, տեղական բյուջեների առանձնահատկությունն այն է, որ դրանք ձեւավորվում են պետական բյուջեից հատկացումների հաշվին, եւ գործող օրենսդրությունը սահմանափակում է դրանց եկամտային մասի ավելացումը:

Ջավախքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հատկացումները բավականացնում են միայն աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման համար, իսկ դպրոցների, մանկապարտեզների կամ հիվանդանոցների վերակառուցման համար գումարներ չկան:

Այսպես, օրինակ, Ախալքալակում առողջապահության ոլորտին հատկացվել է միայն 100 հազար լարի, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքներին հատկացված գումարով կարելի է ասֆալտապատել ընդամենը 100 մետր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG