Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսովոր լավատեսությամբ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների առումով՝ հայտարարելով, թե շոշափելի առաջընթաց է ձեռք բերվել անցած ամռանը կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում:
Ադրբեջանի նախագահը հաստատել է տեղեկությունները, թե հակամարտ կողմերը ներկայումս «քննարկում են հակամարտության լուծման «փուլային» տարբերակը, որը մինչեւ վերջերս մերժում էր հայկական կողմը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության [կարգավորման] նոր փուլը գրեթե սկսվել է: Գործընթացը, որը մենք անվանում ենք Պրահայի գործընթաց, ենթադրում է փուլ-առ փուլ լուծում», - ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի հաղորդմամբ, հայտարարել է Ալիեւը երկրի անվտանգության խորհրդի նիստում:
Արդբեջանի նախագահը նկատի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների շարքը Պրահայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների մասնակցությամբ: Արտգործանախարարների հերթական հանդիպումը Պրահայում ծրագրված է հունվարի վերջին:
«Սրան հասնելը դյուրին չի եղել», - ասել է Ալիեւը: - «Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե հարցը արդեն լուծված է: Բանակցություններն ընթացքի մեջ են: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի բանակցությունները շարունակվեն մեր շահերին համապատասխան ուղղությամբ»: