Մարտի 1-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով ստացվել է 1795 դիմում-բողոք, դրանցից 705-ը՝ մարզերից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը տեղեկացրել են, թե ստացված դիմում-բողոքներից 555-ը ընդունվել են քննարկման, 109-ի վերաբերյալ կայացվել է դիմողին՝ իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, 93-ը փոխանցվել են համապատասախան իրավասու մարմիններին: 470 դիմում չի քննարկվել:
Քննարկման ընդունված որոշումների արդյունքով կայացվել է 121 որոշում, 71-ում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման փաստ չի արձանագրվել, իսկ 50-ի վերաբերյալ քննարկումը դադարեցվել է:
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի տվյալներով, քաղաքացիներից ստացված բողոքներից 300-ը առնչվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, 200-ը՝ դատարաններին: Հետաքրքիր է, որ անշարժ գույքի կադաստրից բողոքող քաղաքացիների թիվը երեք անգամ ավելի է պաշտանության նախարարությունից բողոքողներից, իսկ ամենաքիչ թվող բողոքները՝ 4-ը, վերաբերում են կառավարության գործունեությանը: