Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման առումով կարելի է «ճկունություն ցուցաբերել»:
Վերջին շրջանում հատկապես նախկին իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են հիշեցնում, թե 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնակցում էր փուլային տարբերակի շուրջ բանակցություներին ու հենց այդ տարբերակի ջատագովն էր:
Այսօրվա ասուլիսում Վարդան Օսկանյանը ասաց, որ «բարդույթներ չունի ընդունելու, որ ինքն այն ժամանակ իրոք բանակցել է փուլային տարբերակի շուրջ, քանի որ դա էր պահանջում երկրի նախագահը»:
«Եվ գտնում էի, որ դա լուծման տարբերակ է՝ եթե քաղաքական ուժերը պաշտպանում են դա, կա ժողովրդական պահանջ դրա: Պարզվեց, որ չկա», - ավելացրեց Օսկանյանը:
Այսօր, սակայն, ըստ նրա, Պրահայի գործընթացի շրջանակներում հայկական կողմն ունի ռեալ հնարավորություն ստանալու ավելին, քան կարող էր ստանալ 1997 թվականին առաջարկվող լուծման տարբերակով:
«Այն, ինչ մենք փորձում ենք անել, եւ ես դրա հնարավորությունը տեսնում եմ, որ այն պայմանագրով, որ պետք է այս հարցին լուծում տա, կփորձենք ֆիքսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ որ միջազգային հանրությունը այդ իրավունքը ճանաչի», - ասաց արտգործնախարարը. - «Կարող է այդ ինքնորոշման իրականացումը ժամանակի առումով չլինի անմիջական»:
Արտգործնախարարը այնուհետեւ ասաց, թե այդ ինքնորոշման իրավունքի դրսեւորման ժամկետների առումով կարելի է «ճկունություն ցուցաբերել»:
Աննա Սաղաբալյան