Պաշտոնական Բաքուն բացառում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Ռուսաստանյանի «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին է հայտարարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մեթին Միրզան:
«Հայկական կողմի ցուցումը՝ ում հետ մենք պետք է բանակցություններ վարենք, մենք համարում ենք անտեղի», - ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի հայտարարությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը անցած շաբաթավերջին «Արմենպրես» գործակալությանը այդ կապակցությամբ ասել էր. - «Եթե ադրբեջանական կողմը, եթե հավատանք մամուլի հաղորդագրություններին, այս պահին շփոթված է եւ չգիտի ո՞ւմ հետ վարել այդ բանակցությունները, ապա ստիպված ենք դարձյալ մատնացույց անել դեպի Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղի տեղը, հուսով ենք, նրանք շատ լավ գիտեն»: