(«Ֆրանս Պրես» գործակալություն). – Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններում Ֆրանսիան Թուրքիայի առջեւ բարձրացնելու է բոլոր հարցերը՝ հայոց ցեղասպանության հարցը ներառյալ:
«Ներկայումս հարկավոր է սկսել անդամակցության բանակցությունները, որոնք շատ երկարատեւ, շատ դժվար են լինելու: Դրանց ընթացքում մենք սեղանին ենք դնելու բոլոր հարցերը՝ ներառյալ հայոց ցեղասպանության հարցը՝ մինչեւ անդամակցությունը Թուրքիայից պատասխան ստանալու հույսով», - RTL ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնյեն:
Թեեւ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ընդունել է օրենք, որով Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայերի «զանգվածային սպանությունները» ճանաչել է որպես ցեղասպանություն, երկրի իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 14-ը (Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության բանակցությունները սկսելու մասին որոշումից ընդամենը 3 օր առաջ) խուսափում էին այդ բառը հնչեցնելուց:
Հայոց ցեղասպանության մասին Բարնյեն խոսել է խորհրդարանում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը աջակցում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, բայց բախվում է դիմադրության ինչպես իր կառավարող կուսակցության ներսում, այնպես էլ ընտրողների մեծամասնության շրջանում:
(Լուսանկարում՝ Անցած ուրբաթ հազարավոր հայեր ընդդեմ Թուրքիայի անդամակցության բողոքի ցույցի էին հավաքվել Բրյուսելում, ուր անցնում էր Եվրամիության գագաթաժողովը:)