Շաբաթավերջին կայացած «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական համագումարում ընտրված նոր վարչության կազմում բացակայում են ընդդիմադիր կեցվածքով մի շարք գործիչներ:
31-ի փոխարեն 45 անդամ ունեցող նորընտրիր վարչության կազմի մեջ չէ ԵԿՄ-ի խոշորագույն՝ Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար, վարչության արդեն նախկին փոխնախագահ Հակոբ Հակոբյանը: Չեն ընտրվել վարչության նախկին անդամներ Սասուն Միքայելյանը, Մուրադ Կիրակոսյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը իրենք էին հրաժարվել առաջադրվելուց:
Իսկ բուն համագումարի գրեթե բոլոր ելույթները ավարտվում էին միասնության կոչով:
«Բոլորիս կարիքը զգացվում է միասնականության մեջ»,- իր ելույթում ընդգծեց ԵԿՄ վարչության նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը: - «Բոլորս միասին մենք պետք ենք մեր երկրին, մեր ժողովրդին: Դեռ պատերազմը ավարտված չէ... Ամեն հայ պարտավոր է իր պարտականությունները իր երկրի, իր պետության առջեւ կատարել»:
«Մենք ծանր խնդիրներ ունենք եւ պարտավոր ենք մինչեւ վերջ հասցնել դրանք», - ավելացրեց նա: - «Միասնական լինենք ու մեր երկրին տեր լինենք»:
Համագումարում ելույթ ունեցավ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը: Նա նույնպես միասնության կոչ արեց. - «Ես, այս երկրի տիրոջ իրավունքով, ձեր մայրերի անունից բոլորիցդ պարզապես պահանջում եմ, ինչպես նաեւ հրամայում եմ՝ իրավունք չունեք պառակտել այս հզոր կառույցը»:
Տիկին Գրետան երկրապահների անելիքները շատ լայն շրջանակեց՝ Ղարաբաղյան հարցից մինչեւ գիտության, մշակույթի զարգացում: Նաեւ ասաց. - «Ինչո՞ւ չէ՝ ստեղծենք մեր լեգիտիմ, իսկական իշխանությունները»:
ԵԿՄ համագումարին ուղերձ էր հղել երկրի նախագահը, որը համագումարում հարապարակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր ելույթում ասաց, թե իրեն անհագստացնում է, որ «չեղած տեղը մեծ աղմուկ են բարձրացնում»՝ ասելով, թե երկրապահին վտանք է սպառնում: Նա համոզմունք հայտնեց, որ ԵՄԿ չի պառակտվելու:
Վարչապետը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին:
«Ինչո՞ւ ենք խառնվել իրար: Երկրապահի արժեքը հենց նրանում է եղել, որ ասել է՝ ես ինչ վերցնում եմ, դրա տերն եմ... Հիմա թող ասեն, թող թղթեր գրեն, որոշումներ հանեն, ժողովներ անեն... Հետո վերջում գալու են մեզ հարցնեն, չէ՞... Եվրոպաներում ու ամերիկաներում այս հարցը չեն լուծելու», - ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Մենք էլ ասել ենք, որ չենք տալու [Ղարաբաղը]: Վերջ»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դիմելով համավաքվածներին ասաց, թե «հույսի կետը այստեղ է»:
«Սիրելի երկրապահներ, դուք բացարձակ պարտք չունեք իշխանություններին: Ավելին՝ իրենք են ձեզ պարտք, որ այսօր իշխանություն են: Դուք բացարձակ պարտք չունեք ընդդիմությանը: Բայց դուք պարտավոր եք այս երկրում հենց հիմա ծնված երեխայի համար, որովհետեւ երկրապահի գաղափարախոսության իմաստը հենց դրանում էր», - շարունակեց նա: - «Հենց այստեղ էր տեսնում Վազգեն Սարգսյանը երկիր պահելու իմաստը: Դուք դրա պատասխանատուն եք, ու ձեր վրայից մի գցեք այդ բեռը»:
Հրաչ Մելքումյան