Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիթորինգի հանձնախմբի պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ռոլանդ Վեգեները, նշելով, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այդուհանդերձ շեշտեց, որ պարտավորություններից «ամենակարեւորների կատարումը դեռ առջեւում է»:
«Մենք զգում ենք առաջընթացը Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման առումով, բայց տեսնում ենք նաեւ, որ ամենակարեւորների իրականացումը դեռեւս առջեւում է», - Հայաստանի արտգործանախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երկուշաբթի օրը ասաց Վեգեները՝ նկատի ունենալով Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի եւ դատական օրենքների բարեփոխումները:
Այսօր ավարտված եռօրյա այցի ընթացքում Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի անդամները հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանական մեծամասնության, ընդդիմության ներկայացուցիչների հետ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի հետ:
Պատասխանելով «Ա1+» հեռուստաընկերությանը վերաբերող հարցին, դեսպան Վեգեները ասաց. - «Մենք այս հարցը բարձրացրել ենք թե' երկրի նախագահի, թե' արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ: Մենք դա մատնանշեցինք որպես լրատվամիջոցների բազմակարծության համար խորհրդանշական կարեւորություն ունեցող հարց, եւ հույս ունենք, որ նախագահը եւ կառավարությունը հաշվի կառնեն դա հետագա մրցույթների համար»:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների համար պատասխանատվությանը, Եվրախորհրդի պատվիրակը ավելի շատ խոսեց առաջ նայելու՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, տեսանկյունից:
Ռոլանդ Վեգեները ասուլիսում ասաց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցը, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարտավորությունների ցանկում է, «բավական բաց» քննարկվել է թե’ նախագահ Քոչարյանի, թե’ արտգործնախարար Օսկանյանի հետ: Նա հույս հայտնեց, որ բանակցություններում առկա խոչընդոտները կհաղթահարվեն:
«Եթե այսօր պրոցեսի առջեւ ծառացած խոչընդոտները վերանան, կարող են լուրջ հեռանկարներ լինել հարցում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ», - իր հերթին ասաց Վարդան Օսկանյանը:
Ռուզան Խաչատրյան