«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը այսօր հերթական անգամ ձեւակերպել է. - «Մարդիկ, ովքեր խորհրդավորությամբ պարուրված հայացքով խոսում են «Հոկտեմբերի 27»-ի գործում կազմակերպիչներ լինելու մասին, թող բարեհաճեն գոնե մի հիմնավոր փաստ մատնանշել: Մինչդեռ սեփական կասկածամտության հիվանդությունը քաղաքական շանտաժի դագանակ դարձնելը ոմանց համար ավելի շահեկան է»: Ի վերջո «Հայոց աշխարհ»-ում առաջարկվում է. - «Կա՛մ ապացուցեք, հիմնավորե՛ք այդ կասկածները, կա՛մ, եթե չեք կարող, կասկածեք լռելյայն»: Մյուս կողմից, «Առավոտ» թերթը խմբագրականում նշում է. - «Ո՞վ չգիտեր, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ուսումնասիրության անջատված մասը, որը սկսվեց 2000 թվականին եւ կարճվեց երկու օր առաջ, ի սկզբանե դատապարտված էր նման անհեթեթ վերջաբանի: Քանի որ արդեն սկզբից հայտնի էր, որ քննությունն ամենեւին շահագրգռված չէ փնտրել ահաբեկչության հնարավոր կազմակերպիչներին»: «Չարաբաստիկ քաղաքականությունը խանգարում է հանգիստ, անաչառ նայել այս ամենին», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Այնպես որ, իսկապես անիմաստ էր շարունակել վատնել քննչական խմբի ժամանակն ու հարկատուների միջոցները՝ փորձելով պարզել այն, ինչը ոչ մի կերպ պետք չէ պարզել: Իսկ նրանք, ում, ամեն դեպքում, հետաքրքրում է՝ արդյոք այս գործում կայի՞ն կազմակերպիչներ եւ պատվիրատուներ, պետք է մաղթել ամուր առողջություն եւ երկա՜ր տարիների կյանք»:
«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ հասարակությանը հայտնի շուրջ 20 գործիչներ պարբերաբար հավաքվում են՝ նպատակ ունենալով ձեւավորել համաժողովրդական շարժում՝ հանուն իշխանափոխության: Տեղեկություններ կան, որ արդեն իսկ մշակվում է գործողությունների հստակ ծրագիր: Հանդիպումները հրապարակային չեն: «Ստեղծվելիք շարժման մասին հայտնի է դարձել իշխանական վերնախավին, եւ դրանով են պայմանավորվում հաջորդած կադրային անակնկալ թվացող փոփոխությունները, ֆինանսատնտեսական դաշտի վերաձեւավորումները, ինչպես նաեւ՝ կառավարելի ընդդիմադիրների ելույթները հեղափոխության եւ համակարգային փոփոխությունների շուրջ», - գրում է «Առավոտ»-ը:
«168 ժամ» շաբաթաթերթի թղթակիցը դիմել է ԼՂՀ նախագահականի Տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանին, թե՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերը, որ Արկադի Ղուկասյան – Ռոբերտ Քոչարյան հակասություն կա: Գրիգորյանը պատասխանել է. - «Ռոբերտ Քոչարյանից հարցրեք, ես ինչո՞ւ պիտի նստեմ, բամբասանքների պատասխանեմ... Քոչարյանը Հայաստանի նախագահն է, գնացեք իրեն ասեք, ինքը հակասություն ունի՞, թե՞ չունի»:
«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, «ԱրմենՏել»-ը մեծ հաշվով ոչ միայն էական բան չկորցրեց, այլեւ իր որոշ մենաշնորհներ ընդլայնեց. - «Շահեցին եւ իշխանությունից հանդես եկող անձինք, եւ միայն Հայաստանի հասարակությունը կրկին կորցրեց»: «Ղ-Տելեկոմ»-ին մրցույթի հաղթող հռչակելու ձեւն ու մթնոլորտն էլ որակվում է «ցինիկ». - «Պաշտոնյաներին չանհանգստացրեց նույնիսկ հանգամանքը, որ դա նոր լիցք կհաղորդի ազգը հայաստանցիների ու ղարաբաղցիների բաժանելու սադրիչ մղումներին», - մատնանշում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը:
«168 ժամ»-ի խնդրանքին՝ մեկնաբանել «Նաիրիտ»-ի եւ «Հայկապ» բանկի շուրջ ընթացող պրոցեսները «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը արձագանքել է. - «Դրանք խուճուճ պատմություններ են; Ես դեռ պատրաստ չեմ հանրությանը հստակ պատասխան տալ: Ի՞նչ ասեմ, երբ դեռ պատրաստ չեմ: Հենց պատրաստ լինեմ հասարակությանը ստույգ բան ասելու, այն ժամանակ ես ինքս ձեզ կանհանգստացնեմ»:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, «Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ» ընկերությունը այս օրերին բանակցություններ է վարում ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ՝ Հայաստանի բաշխիչ ցանցերը «ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառելու վերաբերյալ: «Եթե այս գործարքը կայանա, Ռուսաստանի տիրապետությունը Հայաստանի էներգետիկայի վրա կձգտի հարյուր տոկոսի», - ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը: - «Բաշխիչ ցանցերը ձեռք գցելուց հետո՝ Ռուսաստանը կփորձի վերցնել «Հայռուսգազարդում» Հայաստանի կառավարության ունեցած 45 տոկոսը: Դա Ռուսաստանի համար առանձնապես դժվար չի լինի, քանի որ Հայաստանի իշխանությունները նման հեռանկարին ընդդիմանալու որեւէ ռեսուրս չունեն»:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի նախօրեին, որին պիտի մասնակցի նաեւ Վարդան Օսկանյանը, «Ազգ» թերթը հարց է դնում՝ արդյո՞ք նա քննադատելու է այդ կազմակերպությանը: «Քանզի վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են ոչ միայն չաջակցել կազմակերպության մեկ այլ անդամ պետության, այլեւ աջակցել մի երրորդ երկրի, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ: Հոկտեմբերի 27-ին Բաքվի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգ մտավ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի» հարցը: ՄԱԿ-ի 191 անդամ պետություններից Ադրբեջանի նախաձեռնությունը պաշտպանեց ընդամենը 43 երկիր, այդ թվում ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրներ՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը»: «Ի՞նչ երաշխիք կա, որ նույն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ղազախստանն ու Ղրղըզստանը ռազմական օգնություն ցույց չեն տա հենց Ադրբեջանին», - բխեցվում է «Ազգ»-ում:
Վաչե Սարգսյան