Մատչելիության հղումներ

Հայաստանը 2005 թվականին նույնպես ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը, «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, 2005 թվականին նույնպես Հայաստանը ընդգրկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում։ Հայաստանն այդ ծրագրում ընդգրկվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը նախատեսում է էական օգնություն այն երկրներին, որոնք դրական տեղաշարժեր են արձանագրել ժողովրդավարության, սոցիալական բարեփոխումների եւ այլ բնագավառներում։

2004 թվականին Հայաստանը այն 16 երկրների թվում էր, որոնք ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դոլար անհատույց օգնություն կստանան ԱՄՆ-ի կառավարությունից։ Մինչեւ այժմ, սակայն, որեւէ պետություն կոնկրետ գումար չի ստացել, թեեւ 4 երկրներ՝ Վրաստանը, Մադագասկարը, Հոնդուրասը եւ Նիկարագուան արդեն «լուրջ բանակցություններ» են սկսել 2004 թվականի ծրագրի շուրջ։

«Ռոյթեր»-ը հաղորդում է նաեւ, որ նախագահ Ջորջ Բուշը 2005 թվականին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով առաջարկել է հատկացնել 2,5 միլիարդ դոլար, սակայն առայսօր Կոնգրեսը համաձայնել է տրամադրել ընդամենը 1 միլիարդ 250 միլիոն դոլար։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG