«Ղ-Տելեկոմ»-ի հայտնությունը հայաստանյան կապի դաշտում անակնկալ է եւ թերթերի համար: «Հայոց աշխարհ» թերթում առայժմ միայն հարցականներ են. - «Ե՞րբ, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններով է հայտարարվել շարժական կապի ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տրամադրելուն վերաբերող սույն մրցույթը։ Քանի՞ ընկերություն է մասնակցել այդ մրցույթին եւ ի՞նչ առաջարկներով»։ «Հայաստանում գիշերային դատավարություններ եղել են, բայց գիշերային մրցույթ առաջին անգամ է անցկացվում», - նշում է «Հայկական ժամանակ» թերթը, որի փոխանցմամբ՝ հարցին, թե «Ղ-Տելեկոմ»-ը երբվանից է բջջային համարներ առաջարկելու հայաստանցիներին, կառավարության որոշման մասին իրենցից տեղեկացած «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը պատասխանել է. - «Առայժմ պիտի գնամ եկեղեցի՝ մոմ վառեմ: Իսկ ձեր հարցին կկարողանամ պատասխանել մի քանի օրից»: «Օրենքով նման մրցույթ կազմակերպելու համար կա սահմանված հատուկ ընթացակարգ, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Ինչո՞ւ ամեն ինչ արվեց ծածուկ եւ մրցույթից հետո որեւէ պաշտոնյա չի ցանկանում պատասխանել հարցերին», - երեկվանից իր հերթին տարակուսում է «Այբ-Ֆե» թերթը: «Իրավունք»-ի մեկնաբանն էլ գրում է. - «Այդ ընկերության անունը իսկ հուշում է, թե ում շնորհիվ է նա փաստացի առանց որեւէ մրցույթի մտնում բջջային կապի հայաստանյան գերշահութաբեր շուկա: Գաղտնիք չէ, որ սույն ընկերությունը կասկածվում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ստվերային տնտեսական կապերի մեջ» «Իսկ «ԱրմենՏել»-ի ղեկավարության հետ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ստվերային տնտեսական կրիմինալ կապերի մասին վաղուց խոսում է երկրի ողջ բնակչությունը: Հետեւաբար մեծ է հավանականությունը, որ բջջային կապի երկու օպերատորները կպայմանավորվեն, առանց որակի էական բարձրացման, բարձր պահել բջջային կապի սակագները», - բխեցված է «Իրավունք»-ում:
«Ամերիկյան ընտրությունների արդյունքները չպետք է բացասական ազդեցություն ունենան հայ-ամերիկյան հարաբերությունների վրա», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը: - «Այդ տեսանկյունից անընդունելի եւ վտանգավոր թյուրիմացություն է ԱՄՆ հայ համայնքի կողմից Ջոն Քերիին ցույց տրված աջակցության նույնացումը Հայաստանի Հանրապետության քաղաքական դիրքորոշումների հետ»: «Հայոց աշխարհ»-ում ընդգծվում է. - «Անկախ նրանից, թե ինչպիսի՞ անդրադարձ կունենա գերտերությունների միջեւ սկսվող նոր խաղի հերթական շրջափուլը՝ Հայաստանի ընդհանուր աշխարհաքաղաքական կացության վրա, հայ-ամերիկյան փոխգործակցությունը շարունակվելու եւ խորանալու է, քանզի Հայաստանի մնայուն շահերը եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարները մեծապես կախված են վերջինիս կոնկրետ բովանդակությունից»: Պատասխանելով հարցին, թե «արդյոք Ջորջ Բուշի վերընտրությունը կարո՞ղ է իրական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա եւ առիթ հանդիսանալ ընդդիմության նոր ակտիվացման»՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»- թղթակցին ասել է. - «Համոզված եմ՝ այն գործընթացները, որ սկսված էին Հայաստանում եւ որոշ ժամանակով դանդաղեցին, Ջորջ Բուշի աշխատակազմը դրանց նոր թափ եւ եռանդ կհաղորդի, քանի որ դրանց նպատակը ուղղված է բարուն, լույսին, Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում իրական ժողովրդավարական եւ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելուն»: «Առաջին անգամ վերջին 5 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի բախտը չի բերել, քանի որ Ջոն Քերիի հաղթանակի դեպքում հնարավոր կլիներ ժամանակ ձգել: Մինչդեռ Բուշի հաղթանակից հետո օղակը թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում սեղմվում է, եւ անպայման դրական փոփոխություններ լինելու են», - ասում է Արամ Սարգսյանը: «Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով էլ, Բուշի հաղթանակը «զգալի որոշակիություն է մտցնում մեր տարածաշրջանի ապագա զարգացումների մեջ». - «Հարավային Կովկասում, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը վարելու են փոխպայմանավորվածության հիմքեր ունեցող քաղաքականություն եւ ամբողջովին դուրս է մղվելու եվրոպական ազդեցությունը: Կոնկրետ Հայաստանի պարագայում դա շատ բան է նշանակում: Այսպես կոչված կոմպլեմենտարիզմի շրջանակում մանեւրելու հնարավորությունը էապես նվազել է», - գնահատվում է «Իրավունք»-ում: Այս վերլուծականում նաեւ առանձնացված է. - «Ղարաբաղյան կարգավորման գործընթացները ակնհայտորեն արագանում են, իսկ այդ բարդ խնդիրը պահանջում է ունենալ իր անելիքները լավ իմացող ու ներքին գզվռտոցից զերծ իշխանություն»:
«Այբ-Ֆե» թերթի համոզմամբ, Դաշնակցությունը հաստատ առաջինն է լքելու կոալիցիան, քանզի «շղթաներից բացի ամենաքիչ կորցնելու բան հենց ինքն ունի»: «Փոխարենը կարելի է ընտրողների ու սեփական շարքերի աչքին բարձրանալ: Առաջիկա մեկ տարում չարժե լքել կոալիցիան: 2005-ի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների համընդհանուր ընտրություններ են, կարելի է կոալիցիայով մեջ-մեջ անել համայնքները ու հետագայում այդ լծակներն օգտագործել ավելի լուրջ ընտրությունների ժամանակ», - ուրվագծել է «Այբ-Ֆե»-ն:
Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երկու օր առաջ իր տան ճանապարհին, մթության մեջ չնկատելով երկաթե սյունը, վայր է ընկել ու կոտրել թեւը: Ընկերները վստահեցնում են, որ պրն Հովհաննիսյանը բոլորովին սթափ վիճակում է եղել: «Եթե խմած լիներ, սյունը հաստատ կնկատեր», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, ասել են նրանք: Ինչ վերաբերում է Դաշնակցության ընթացքին, Վահան Հավհաննիսյանը «Առավոտ»-ի թղթակցին մասնավորապես ասել է. - «Ոչ ոք Դաշնակցության մեջ չի որոշել, որ նորընտիր գերագույն մարմինը պարտավոր է մինչեւ իր ժամանակահատվածի ավարտը այս կամ այն բլոկի մաս կազմել: Ժողովը շատ ավելի մեծ ճկունություն է տվել գերագույն մարմնին՝ հնարավորություն տալով սեփական գնահատականի հիման վրա կայացնել որոշում»:
Վաչե Սարգսյան