Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է պետության եկամուտների ավելացում շուրջ 20 տոկոսով:
Նիստից հետո հրավիրված ճեպազրույցում լրագրողներին որոշակի պարզաբանումներ տվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Ըստ այդմ՝ Պետական գանձարանում կհավաքվեն մոտ 327 միլիարդ դրամի եկամուտներ, ծախսերը կկազմեն 375,5 միլիարդ դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 47,5 միլիարդ։ Պետության եկամուտները կավելանան մոտ 50 միլիարդ դրամով (կամ շուրջ 20 տոկոսով)։ Ընդ որում, հարկերի բարձրացում չի լինի. հավելյալ եկամուտները կհավաքվեն մոտ 8 տոկոս տնտեսական աճի, ինչպես նաեւ ստվերային տնտեսության հարկման հաշվին։
Ըստ փոխնախարարի, հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն է ունենալու։
«Գումարային այս ավելացումները, որ նախատեսել ենք եկամուտների հաշվին, էապես ուղղված են հետեւյալ երեք խոշոր ոլորտներին՝ սոցիալական ապահովությանը, առողջապահությանը եւ կրթությանը», - ասաց փոխնախարարը:
Ըստ բյուջեի նախագծի, առողջապահության ծախսերը կավելանան մոտ 32 տոկոսով, կրթությանը՝ 22 տոկոսով։ Ուսուցիչների միջին աշխատավարձը կաճի մոտ 65 տոկոսով՝ ներկայիս 30,5 հազար դրամի փոխարեն հասնելով մոտ 50 հազար դրամի։ Շոշափելիորեն կաճի նաեւ դպրոցների ղեկավար աշխատողների՝ տնօրենների եւ ուսմասվարների աշխատավարձը՝ միջին հաշվով կազմելով 51 հազար 700 դրամ։ Բժիշկների աշխատավարձերը՝ ներկայիս 33,5 հազարից կհասնեն 37, 5 հազարի։ Շոշափելի աճ կունենան նաեւ մշակույթի բնագավառի աշխատավարձերը. ներկայիս 13600 դրամից դրանք կհասնեն 23 հազար դրամի։
Ի տարբերություն աշխատողների այս խմբերի, պետական քաղաքացիական ծառայողների աշխատավարձը կմնա նույն մակարդակի վրա։
2005-ի բյուջեում նախատեսված է մոտ 2 միլիարդ 400 միլիոն դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեին ցույց տրվող վարկային օժանդակությունը՝ այս տարվա 11 միլիարդից այն հասցնելով 13,5 միլիարդ դրամի։
Հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի գլխավորապես արտաքին աղբյուրների հաշվին։ Արտաքին աղբյուրներից կստացվի մոտ 100 միլիոն դոլարի օժանդակություն։
Ատոմ Մարգարյան