Մոտ 50 իրավապաշատպան եւ հասարակական կազմակերպություններից կազմված՝«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնող խումբը, ուսումնասիրելով Հայաստանի Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավրությունների կատարման մասին Երժի Յասկերնյայի զեկույցը, հանգել է այն եզրակացության, որ այդ զեկույցը օբյեկտիվ չէ:
«Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը, անդրադառնալով մասնավորապես Հայաստանում խաղաղ հանրահավաքներ անցկացնելու եւ բնակիչների ազատ տեղաշարժն ապահովելու Եվրոպայի Խորհրդի պահանջներին, նշեց, թե Երժի Յասկերնյայի զեկույցը իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում:
Լեհ զեկուցողի կողմից ներկայացված բանաձեւի նախագծում, ասվում է, որ խաղաղ հանրահավաքները թույլատրվում են, եւ իշխանությունները զերծ եմ մնացել այնպիսի գործողություններից, որոնք անարդարացի ձեւով կսահմանափակեն հանրահավաքների ազատությունը:
Մինչդեռ, ըստ Վարդան Պողոսյանի, 2004 թվականի ապրիլի 28-ից հետո Հայաստանում կազմակերպվել է 6 հանրահավաք, որոնցի 5-ը մերժվել է Երեւանի քաղաքապետի կողմից, 6-րդ էլ թույլատրվել է այն ժամանակ, երբ Հայաստանում էր գտնվում Երժի Յասկերնյան:
Ինչ վերաբերում է բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքին, ապա բանաձեւի նախագծում միայն արձանագրվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն, ըստ Վարդան Պողոսյանի, զեկույցում չի նշում ամենակարեւորը. արդյոք այդ իրավունքը պաշտպանվո՞ւմ է, թե՝ ոչ: Եվ բանաձեւի նախագիծը չի արտացոլում երկրում իրական վիճակը, այլ ըստ էության, խեղաթյուրում է այն:
Իրավապաշտպան եւ հասարակական մի քանի տասնյակ կազմակերպություններից կազմված նախաձեռնող խումբը Յերժի Յասկերնյայի զեկույցից առանձնացրեց նաեւ այն կետը, որտեղ ասվում է, որ ապրիլի լույս 13 –ի գիշերը, ոստիկնությունը չափազանց ուժ չի կիրառել, ցուցարարները ստացել են համապատասախան զգուշացումներ, ոստիկաններն էլ գործել են օրենքի շրջանակներում՝ օգտագործելով հավաքը ցրելու օրինական միջոցներ:
Մինդեռ, ըստ «Խաղաղար նախաձեռնությունների կովկասյան կենտորնի» ղեկավար Գեորգի Վանյանի, այդ օրը ոստիկանությունը դաժանաբար ծեծի է ենթարկել խաղաղ ցուցարարներին՝ չխնայելով անգամ ծերերին եւ կանանց:
Գեորգի Վանյանի փոխանցմամբ, բանաձեւի նախագծից տպավորություն է ստեղծվում է, որ համազեկուցողները պարզապես ստանձնել են Հայաստանի իշխանությունների մամլո խոսնակի պարտականությունները:
Երեւանի մամուլի ակումբի անդամ Մեսրոպ Հարությունյանն էլ այն տպավորությունն է ստացել, թե զեկույցը կազմվել է լիովին անտեղյակ անձի կողմից: Նրան հատկապես զարմացրել է այն փաստը, որ լեհ զեկուցողը խոսելով՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, նշում է, թե խտրականությունից տուժում են ոչ միայն փոքրամասնություններն, այլեւ շատ հայ փախստականներ՝ Լեռնային Ղարաբաղից: -Ահա այս իրազեկությամբ է կազմված ամբողջ փաստաթուղթը,- ասաց Մեսրոպ Հարությունյանը:
Վարդան Պողոսյանի կարծքիով, Երժի Յասկերնյան թերեւս որոշակի շահագրգռվածություններ ունի՝ դրական գույներով ներկայացնել Հայաստանի իրականությունը. «Նա իր գործունեության սկզբից ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք: Նման միտումնավորությունը կարող է վկայել այն մասին, որ որոշակի պայմանավորվածություններ կան ՀՀ իշխանությունների եւ Երժի Յասկերնյայի միջեւ»:
«Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնող խումբը մտադիր է լեհ զեկուցողի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի շուրջ իր նկատառումները ներկայացնել Եվրոպայի Խորհրդի ուշադրությանը:
Եվրախորհրդի առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման մասին Յերժի Յասկերնյայի զեկույցը, այդ թվում նաեւ զեկույցի մաս հանդիսացող բանաձեւի նախագիծը, հոկտեմբերի 7-ին քննարվելու է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:
Ռուզաննա Ստեփանյան