Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Միացյալ Նահանգներ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց, որ Վարդան Օսկանյանի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 29-ին, իսկ մինչ այդ արտգործնախարարը հանդիպումներ կունենա տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ հանդիպումների շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ելույթում հայտարարել է, թե Առանց միջազգային հանրության ուժեղ ճնշման Հայաստանը չի շեղվի իր ագրեսիվ եւ ապակառուցողական կեցվածքից: Հայաստանի անօրինական գործողությունները Ադրբեջանի գրավված տարածներում, եւ նրա դիրքորոշումը բանակցություններ ողջ ընթացքում վկայում են, որ Հայաստանը նպատակ ունի ոչ թե լուծում գտնել խնդրին այլ ժամանակշահել եւ ագրաեսիայի արդյունքները ամրագրել:
Իլհամ Ալիեւի խոսքերով, Ավտանգության խորհրդի լռակյաց դիրքորոշումը կործանիչ ազդեցություն է ունեցել կարգավորման գործընթացի վրա: Անտեսելով բանաձեւերը, փորձելով ամրապնդել իր ռազմական ագրեսաիայի արդյունքները եւդրա համար չպատժվելով՝ Հայաստանն արդյունքում սկսել է գրավյալ ադրբեջանական տարածքները հայերով ապօրինի բնակեցնելու զարհուրելի քաղաքականությունը:
Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանի արտգործնախարարը, բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ընդգրկված բարեփոխումների թեմաներից, իր ելույթում կընդգրկի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը եւ կներկայացնի Հայաստանի տեսակետները:
Խոսնակի փոխանցմամբ, այս այցի շրջանակներում ադրբեջանական պաշտոնյաների հետ հանդիպումներ չեն նախատեսվում: Սեպտեմբերի 27-ին երեկոյան Վարդան Օսկայնաը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ:
Շաքե Ավոյան