Հայկական ռազմական մասնագետներ Իրաք ուղարկելը մտահոգություն է առաջացնում: Դա կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին եւ կարող է նաեւ վտանգի տակ դնել Իրաքում եւ արեւելայն երկրներում բնակվող հայ համայնքներին: Այսօր այդ խնդիրներին անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արտգործնախարարի մեկնաբանությամբ, Հայաստանն առաջին օրվանից էլ շատ հստակ ասել է, որ համաձայն չէ եւ պատրաստ չէ որեւէ զինված ներկայության Իրաքում: -«Հայաստանը միշտ էլ ասել է, որ կցանկանար հումանիտար ներդրում ունենալ Իրաքի վերականգնողական աշխատանքերին,- շեշտեց Օսկանյանը՝ ընդգծելով, որ այսօր էլ այդ ներկայությունը քննարկվում է միայն հումանիտար աջակցության շրջանակներում»:
Խոսքը ռազմական բժիշկների սակրավորների խումբ ուղարկելու մասին է: Ընդ որում հարցը դեռեւս վերջնականապես որոշված չէ, քանի որ դեռեւս Ազգային Ժողովը պետք է իր համաձայնությունը տա:
Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունների ներկա փուլի մասով եւս այսօր մեկնաբանություններ հնչեցին: Վարդան Օսկանյանի գնահատմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով անցկացված բանակցությունների առաջին փուլն ավարտված է: Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը 4 հանդիպում ունեցան: -«Արտգործնախարների պատկերացմամբ, ինչ-որ հիմք ստեղծվել էր, - ասաց Հայաստանի արտգործնախարարը,-
Ինչ- որ հարցեր բարձրացրել ենք եւ ակնկալում ենք վերեւից լրացուցիչ ցուցումներ»:
Բայց այդ ակնկալիքը նախագահների հանդիպման արդյունքում չիրականացավ: Այդպիսի ցուցումներ, ըստ էության, կարող էին լինել Աստանայում կայացած Հայաստանի եվ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Սպասվում էր, որ նախագաhները համաձայնություն կտան արտգործնախարարների բանակցություններին կամ որոշ ուղղումներ կմտցնեն, ինչը տեղի չունեցավ: Եվ դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների երկրորդ փուլը: Վարդան Օսկանյանի կարծիքով, համենայն դեպս որոշ ընդմիջում կլինի:
Հրաչ Մելքումյան