Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկել Ծաղկաձորում լրագրողների դեմ բռնության առիթով հարուցված քրեական գործի նյութերը: Միակ մեղադրյալին` 1961 թվականին ծնված Գագիկ Ստեփանյանին ներկայացվում է խուլիգանության եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանք, որն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում:
«Ֆոտոլուր»-ի թղթակից Մխիթար Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ Գագիկ Ստեփանյանի ազգականները վերականգնել են իրեն պատճառված նյութական վնասը՝ 250 դոլար` իր
ֆոտոապարատի հիշողության չիփի դիմաց, որը Ստեփանյանը խլել էր իրենից: Դա գործի միակ իրեղեն ապացույցը պիտի լիներ: Սակայն, ըստ մեղադրյալի, ինքը չիփը դեն է նետել, իսկ նրա նետած տեղում այն փնտրել ու չեն գտել:
Այնուամենայնիվ, ինչպես Մխիթար Խաչատրյանը, այնպես էլ գործով մյուս տուժողը՝ «Առավոտի»- թղթակից Աննա Իսրայելյանը շարունակում են իրենց դատական պահանջը:
«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը եւ «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը բռնության էին ենթարկվել օգոստոսի 24-ին Ծաղկաձորում բնապահպանական թեմաներով ֆոտոռեպորտաժ պատրաստելիս:
Ռուզան Խաչատրյան