Մատչելիության հղումներ

Բաշկիրիայում բացահայտվել է հանցավոր խումբ, որը անօրինական կերպով թանկարժեք քարեր էր բերում Հայաստան


Բաշկիրիայի անվտանգության մարմինները բացահայտել են հանցավոր մի խումբ, որը զբաղվում էր թանկարժեք քարերի անօրինական վաճառքով: Երեք տարի շարունակ Բաշկիրիայի Ստերլիտամակ քաղաքում գործող խումբը ադամանդ ու զմրուխտ էր ձեռք բերում Սիբիրում եւ Ուրալում, այն տեղափոխում էր Հայաստան, որտեղ ադամանդը մշակվում էր: Մշակված ադամանդը հանցավոր խումբը իրացնում էր Ռուսաստանում:

Բաշկիրիայի իրավապահները չեն հայտնել, թե հայաստանյան հատկապես որ բնակավայրում է մշակվել Բաշկիրիայից բերված ադամանդը:

Օգոստոսի սկզբին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Բաշկիրիայի վարչությունը ձերբակալել է թանկարժեք քարերի անօրինական վաճառքով զբաղվող խմբի երեք անդամների, առգրավվել է զգալի քանակությամբ ադամանդ: Բաշկիրիայի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել «թանկարժեք քարերի անօրինական շրջանառում» հոդվածով:


Ռեմզիտ Աբուլաեւ, Ուֆա եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG