Ինչպես տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը, օգոստոսի 3-12-ը Պաշտպանության բանակի զորամիավորումների զորամասերի հետ՝ զորքերի ընդգրկմամբ եւ հանրապետության պահեստազորի ներգրավմամբ, անցկացվելու է բանակային-հրամանատարաշտաբային զորավարժություն:
Պաշտպանության բանակի լրատվական ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ՊԲ 2004թ. պատրաստության պլանի համաձայն անցկացվող զորավարժությունը նպատակ ունի «պարզելու ՊԲ-ի մարտական պատրաստության վիճակը «լրիվ մարտական պատրաստականության» բերման ժամանակ, ինչպես նաեւ բարելավելու զորքերի ներդաշնակման գործընթացը պաշտպանողական եւ հակահարձակվողական մարտի վարման ընթացքում»: