Ինչպես հինգշաբթի օրը լրագրողներին փոխանցեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Հայաստանն ու Վրաստանը այս շաբաթ ավելի վաղ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիում պայմանավորվել են կազմավորել հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է «Հայէներգո»-ի մատակարարած հոսանքի դիմաց առաջացած 4 միլիոն դոլարի պարտքը վերադարձնելու հարցով:
Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Խաչատրյանը պարզաբանեց. - «19,5 [միլիոնը] դա պետական պարտք է` ձեւակերպված, ընդունված, ժամկետը դրված, տոկոսները, տույժերը եւ այլն: Եվ կա 4 միլիոնի այլ պարտք երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ. մեր «Հայէներգո»-ն հոսանք է մատակարարել համապատասխան վրացական մարմնին եւ դրա դիմաց չի ստացել գումարներ»:
Վրաստանի էներգետիկայի նախարարը, մինչդեռ, գրավոր երաշխավորել էր, որ եթե հոսանք ստացած վրացական ձեռնարկությունը անվճարունակ լինի, գումարները կհատկացնի պետությունը: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, Խաչատրյանի փոխանցմամբ, գումարները հատկացրել է:
«Գումարները հատկացրել է ամբողջությամբ մեկ ինչ-որ մարմնի, որը, ըստ, էության, եղել է այդ հոսանք գնողը, բայց նա չի վճարել «Հայէներգո»-ին», - ասաց նախարարը: - «Իրենք ասում էին` մենք վճարել ենք, պարտավորությունը ավարտել ենք: Գնացեք ստացեք այդ մարմնից… Բայց այդ մարմինը 500 դոլարանոց կազմակերպություն է. դժվար կլինի 4 միլիոն ստանալ»:
Ուստի, հայկական կողմի պնդմամբ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է հարցի լուծմամբ: Իսկ ինչ վերաբերում է միջպետական պարտքին, ապա Վրաստանը ընդունում է այն եւ նույնիսկ վճարել է տոկոսներն ու տույժերը:
Արմեն Զաքարյան