(Շաբաթ, 17-ը հուլիսի)
«Հայկական ժամանակ» թերթն այսօր ամփոփում է իր նախաձեռնած «ՀՀ նախագահի միջանկյալ ընտրությունների» արդյունքները: Այդ այսպես ասած ընտրություններում հաղթել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ստանալով քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին: Երկրորդ տեղում, մոտ 15 տոկոս ցուցանիշով, Արտաշես Գեղամյանն է, երրորդում` Ստեփան Դեմիրճյանը` 12 տոկոսից փոքր-ինչ ավելի ձայներով: Հիշեցնենք` սա «Հայկական ժամանակ» թերթի ընթերցողների քվեարկությունն է:
«Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Բոլոր քարոզչական ու ներգործության մյուս միջոցներով արմատականներին, ապա եւ բոլոր դժգոհներին փորձում են համակել այն մտքով, թե ընդդիմությունը քանի որ չունի խարիզմատիկ առաջնորդ, ապա այս դերում լավագույնը կարող է լինել աշխարհի կողմից ճանաչված, ներքաղաքական կյանքում իր ազդեցիկությունը պահպանած, Հայաստանի առջեւ կանգնած հիմնախնդիրների շուրջ հստակ դիրքորոշում եւ լուծման տարբերակներ ունեցող Լեւոն ՏերՊետրոսյանը։ Մի խճանկար է ստեղծվում, որի նպատակն է բոլորին համոզել, թե ՏերՊետրոսյանի վերադարձի դեպքում է, որ ընդդիմությունը կարող է հաղթել»։ «Չե՞ք կարծում, որ այս ծրագիրը պետության կայունությունը եւ անվտանգությունը խաթարող լուրջ տարրեր է պարունակում». թերթի թղթակցի այս հարցադրմանը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը արձագանքում է. - «Իհարկե այդպես է, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանության միջին ու ավելի բարձր օղակներում ըստ էության կադրային փոփոխություններ չեն կատարվել։ Անձինք, ովքեր 90-ականներին հավակնում էին լուրջ պաշտոնների եւ կարողացան ազդեցիկ դիրքեր գրավել, այսօր ոչ միայն պահպանել են նախկին իշխանությունների օրոք ձեռքբերածը, այլեւ լուրջ կապիտալ են կուտակել եւ որոշիչ դերակատարում ունեն տնտեսության մեջ։ Իշխանությունն ու կապիտալը համադրած նման անձանց համար այնքան էլ էական չէ, թե ով կլինի երկրի նախագահը»։ «Ամեն ինչ արվում է աշնանը համաժողովրդական ընդվզման լուրջ բազա ստեղծելու համար», - նախանշում է Գառնիկ Իսագուլյանը` սրանում նաեւ ներառելով. - «Բոլորովին պատահական չէ, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համահավաքին հրավիրված է նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Այս գործչին ե՛ւ արտասահմանյան ուղեւորությունների, ե՛ւ դիվանագետների հետ այստեղ ունեցած հանդիպումների ժամանակ բազմիցս է ասվել, որ լավ կլինի, եթե ընդդիմությունը լոյալ վերաբերմունք ունենա ՏերՊետրոսյանի, նրա հնարավոր վերադարձի նկատմամբ։ Աջակցության դեպքում Դեմիրճյանին խոստացվել է նաեւ ֆինանսական օգնություն, որի միջոցով հնարավոր կդառնա իրագործել այդքան բաղձալի իշխանափոխությունը»։ Գառնիկ Իսագուլյանի ամփոփմամբ` այս ամենը շատ լուրջ հակաքայլերի պահանջ է առաջացնում. - «Եթե ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա ավելի ուշ շատ ավելի դժվար կլինի վերահսկել իրադրությունը»։
«Հայաստանի Կենտրոնական բանկի մոտեցումը դրամի նկատմամբ ամերիկյան դոլարի կուրսի անկման իրողությանը՝ փաստորեն չի փոխվել», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կենտրոնական բանկն ասում է, որ չի միջամտում պրոցեսին եւ թողնում է, որ շուկան ինքնակարգավորվի»: «Առնվազն տարօրինակ է, որ, ասենք, ՀՀ նախորդ իշխանություններին «վայրի լիբերալիզմի» մեջ մեղադրող եւ պետության կարգավորիչ դերի մասին անընդհատ խոսող իշխանությունները հատկապես այս մոտեցումն են որդեգրել հատկապե՛ս մի երկրում, որի քաղաքացիների` ամերիկյան դոլարով ստացած արտերկրյա օգնությունը երկրի պետական բյուջեից կրկնակի մեծ է: Ի վերջո», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը, - «այս իրավիճակում պետք է դիտարկել ոչ թե տնտեսագիտական բարդ տերմինների, այլ շարքային քաղաքացիների տեսանկյունից, ովքեր ամեն օրվան զուգընթաց գումար են կորցնում: Խոսքն այն գումարների մասին է, որ մարդիկ արտերկրում գտնվող իրենց հարազատներից օգնություն են ստանում… Ստեղծված վիճակից չեն օգտվում նաեւ այն քաղաքացիները, ովքեր եկամուտները դրամով են ստանում, որովհետեւ շուկայում սպառողական գներն աճում են, եւ ոմանք սկսել են մտածել, որ այս երկու երեւույթների միջեւ տրամաբանական կապ կա. եթե դոլարի կուրսը ընկնում է, ինչո՞ւ դոլարով ներմուծվող ապրանքների գինը չի ընկնում: Իսկապես, դոլարի կուրսի աննախադեպ անկումը մարդկանց արդեն կասկածելի է թվում, եւ ոմանք սկսել են մտածել, որ ինչ-որ մարդիկ պարզապես փող են աշխատում: Եվ սա տրամաբանական է. եթե ինչ-որ մարդիկ կորցնում են, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ շահած են դուրս գալիս, եւ այս դեպքում, ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, կորցնում են շատերը, շահում՝ քչերը: Իսկ հայրենի իշխանությունները, որոնք արդեն քանի տարի ներքաղաքական կայունություն են քարոզում, ֆինանսական կայունությամբ մտահոգված չեն», - ակնարկում է «Հայկական ժամանակ»-ը:
Անդրադառնալով ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթում օրերս հրապարակված «Արտագաղթը կորստի նոր փուլ է Հայաստանի տխուր պատմության մեջ» հոդվածին, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը բացարձակապես չի ընդունում այն միտքը, թե Հայաստանի բնակչությունն անհետացման նոր փուլում է: Միաժամանակ «Ազգ» թերթում բերվում են նրա հետեւյալ փաստագրումները. - «Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն 400 հազար մարդ՝ 3 մլն 800 հազարից մնացել է մոտ 2 մլն 500 հազար մարդ: Արտագաղթը կշարունակվի, եթե պետությունը կանխարգելող ոչինչ չանի… Արտագաղթն ամենից առաջ կախված է Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությունից, ազգային եկամտի չափից, աշխատավարձից, աշխատուժի արժեքից, գործազրկությունից: Չափազանց ցածր է հատկապես աշխատուժի արժեքը: Պաշտոնական գործազրկությունը հայտարարվում է 10-11 տոկոս, իրականում կազմում է 25-30 տոկոս… Խոսվում է, որ ժամանակի ընթացքում արտագաղթողները կվերադառնան: Նրանք կվերադառնան, եթե պայմաններ ստեղծենք, սակայն այդ խնդիրը դժվարանում է, որովհետեւ օտար երկրում հայերեն չսովորող երեխան չի ցանկանա 15 տարեկանում Հայաստան գալ, քանի որ պարտավորված կլինի հայերեն սովորել, ինչն այնքան հեշտ չէ մտածողության կոդը փոխելու պատճառով», - ասում է ակադեմիկոսը:
Վաչե Սարգսյան