Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ղեկավարներներին եւ մասնակիցներին հանձնեց դեռեւս մայիսի 27-ի հրամանագրով շնորհված պետական պարգեւները: Մի քանի տասնյակ շինարարներից 17-ը ստացան «Անանիա Շիրակացի» մեդալ, մյուսները՝ նախագահի շնորհակալագիր:
Հանդիսավոր արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բոլորի անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին, ով նախագահի նույնպես մայիսի 27-ի հրամանագրով արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչմանը:
«Այստեղ հավաքված է մի թիմ, որի աշխատանքի շնորհիվ հաջողվեց շատ մեծ ծավալների շինարարական աշխատանքներ իրականացնել Հայաստանում. այնպիսի ծավալների, որ մենք ինքներս կասկածում էինք մի երկու-երեք տարի առաջ, թե հնարավոր է արդյոք մեր հզորություններով այս ծանր բեռը քաշել», - ասաց Քոչարյանը՝ անձամբ հիշեցնելով ծրագրի ծավալները. - «Մոտ 45 միլիոն դոլար բնակարանաշինություն, 73 միլիոն դոլարից ավելի՝ ճանապարհաշինություն, Երեւանի փողոցներ՝ 14 միլիոնից ավելի եւ մշակութային օջախներ՝ 18 միլիոն դոլար»:
«Բոլորս պետք է խոստովանենք, որ մեր հանրապետությունը իր դեմքը մի քիչ փոխել է», - ասաց նախագահը:
Անանիա Շիրակացու նորընծա մեդալակիրներից «Երեւանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանը արարողությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց կատարված աշխատանքների գույքային մասը. - «Կառուցվել են 435 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհներ, 3674 բնակարան, [հիմնանորոգվել է] 36 մշակութային եւ պատմամշակութային օբյեկտ, քաղաքի կենտրոնում՝ 17 փողոց եւ Հանրապետության հրապարակը»:
«Լինսի» ծրագրի իրականացման ընթացքում ժամանակավոր աշխատանք էին գտել մոտավորապես 30 հազար մարդ: Ու թեեւ նախագահ Քոչարյանը այսօր շինարարներին խոստացավ առաջիկայում նրանց անգործ չթողնել, Վազգեն Պողոսյանի խոսքերով, նրանցից ոմանք արդեն աշխատանք են որոնում արտերկրում:
«Շինարարները արդեն գնում են հանրապետությունից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ստեղծվել էր մի լուրջ բանակ, որը կարող են ցանկացած ծրագիր իրականացնել, իսկ այսօր չկա այդ ծրագիրը՝ վակուում է առաջացել: Իսկ մարդը օրվա հացի խնդիր ունի եւ հարկադրված գնում է»:
Շաքե Ավոյան