«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցության գրասենյակի գլխավոր պատասխանատու Փաուլ Ափլգարթի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է ԱՄՆ-ի կառավարության կողմից նշված ընկերակցության ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման հետ կապված խնդիրները:
Հայաստանը ընդգրկված է 16 երկրների շարքում, որոնք ընտրվել են Վաշինգտոնի ձեռնարկած՝ զարգացող երկրներում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները խթանող «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցության կողմից:
«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցության գրասենյակի գլխավոր պատասխանատու Փաուլ Ափլգարթը եւ նրան ուղեկցող պաշտոնատարները իրենց եռօրյա այցը Հայաստան սկսեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմամբ:
«Փաուլ Ափլիգարթը ՀՀ վարաչպետին ծանոթացրել է աջակցության տրամադրման պայմաններին՝ ընդգծելով, որ այն ստացող երկրներն ազատ են ծրագրի առաջնայնություններ ընտրելու հարցում եւ որեւէ սահմանափակում, նախապայման չի դրվում երկրի առջեւ», - ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը մայիսի 18-ին ասել էր, որ կառավարությունը արդեն մշակել է իր առաջարկությունները: Խաչատրյանի տեղակալներից մեկը ավելի վաղ ասել էր, թե Երեւանը ակնկալում է միայն ընթացիկ տարվա ընթացքում ստանալ 60 միլիոն դոլարի օգնություն: «Ազատություն» ռադիոկայանի՝ ամերիկյան կողմի աղբյուրները ասել են, թե Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել 50 միլիոն դոլար, ինչը կազմում է Հայաստանի պետական բյուջեի մոտ մեկ տասներորդ մասը:
Այս ամիս ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության կոորդինատոր, դեսպան Կառլոս Պասկուալը Երեւանում ասել էր, թե «որեւէ երաշխիք չի տրվել, որ ցանկացած ծրագրային առաջարկ կֆինանսավորվի»։ Դա, Պասկուալի խոսքերով, կախված կլինի ներկայացվող ծրագրերի որակից, ինչպես նաեւ ժողովրդավարեցման գործընթացներում գրանցված առաջընթացից:
Էմիլ Դանիելյան