«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահթո Լոբյակասը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բրյուսելյան այցից հետո զրուցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Եվրամիության հնարավոր դերի շուրջ:
Ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին, այնպես էլ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով տնօրեն Խավիեր Սոլանան բավական քննադատաբար են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի մասին:
«Ճիշտ է, որ վերջին շրջանում առաջընթաց, կարծես թե, տեղի չի ունենում: Տեսնենք, կարո՞ղ ենք նպաստել այդ բանակցություններին, առաջ տանել դրանք», - ասել է Սոլանան:
Թե' Սոլանան եւ թե' Պրոդին շեշտում են, որ ԵԱՀԿ-ն կշարունակի կառավարել Մինսկի խմբի գործընթացը, իսկ Եվրամիությունը կփորձի օգնել:
Անանուն մնալ ցանկացած մի պաշտոնյա «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին բավական հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Ըստ նրա՝ Եվրամիությունը, աջակցելով հանդերձ Մինսկի խմբին, սկսում է ավելի ընդարձակ քաղաքականություն, որը անվանվում է «եռանկյունու ռազմավարություն»:
Այն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան: Այս ճանապարհով Եվրամիությունը ուզում է կարգավորել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցը, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ համատեքստը:
Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը հորդորել է Թուրքիայի կառավարությունը չբացել Հայաստանի հետ սահմանը, իսկ երեքշաբթի օրը Իլհամ Ալիեւը բողոքել է նաեւ Եվրամիությանը, որ վերջինս դադարեցնի ճնշումները Թուրքիայի վրա:
Ըստ Եվրամիության նույն աղբյուրի, Ալիեւը խիստ բողոք է ներկայացնել նաեւ Վաշինգտոնին՝ զգուշացնելով, որ եթե Միացյալ Նահանգները չդադարեցնի ճնշումները Անկարայի վրա, ապա Բաքուն ընդհանրապես կդադարեցնի Ղարաբաղյան բանակցությունները, կկորցնի հետաքրքրությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ: Ինչին ի պատասպան, ըստ նույն աղբյուրի, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովին:
Ըստ Եվրամիության պաշտոնյանի, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելու համար Հայաստանը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Ղարաբաղի մերձակա ադրբեջանական տարածքներից: Եվ երբ Հայաստանը սկսի այդ գործընթացը, նաեւ Ադրբեջանը պատրաստ կլինի բանակցել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ:
Ըստ նույն աղբյուրի, Հայաստանի առաջարկած փաթեթային տարբերակը, ըստ Եվրամիության, անհնար է կիրառել՝ պետք է գործի փուլ առ փուլ տարբերակը:
Եվրամիության պաշտոնյաներին Իլհամ Ալիեւը ասել է, թե պատրաստ է ամբողջությամբ հարգել Ղարաբաղի հայկական ժառանգությունը եւ պատմությունը, ինչպես նաեւ «պատմական կապերը Հայաստանի հետ»:
Հրայր Թամրազյան, Պրահա