Երկուշաբթի օրը «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ «Նաիրի» կինոթատրոնի մոտ քաղաքացիական հագուստներով, սափրած գլուխներով մի խումբ ամրակազմ երիտասարդներ հարձակվեցին լրագրողների վրա, կոտրելով վերջիններիս ֆոտոխցիկներն ու տեսախցիկները: Այդ ամենը կատարվեց ոստիկանների աչքի առջեւ, որոնք որեւէ կերպ չմիջամտեցին:
Բռնությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ժողովրդի վրա սկսեցին ձվեր նետել «Նաիրի» կինոթատրոնի մոտից, որտեղ խմբով կանգնած էին այդ երիտասարդները: Լրագրողները շտապեցին այդ ուղղությամբ եւ ընկան հարվածների տակ: Վայր գցեցին «Առավոտ»-ի թղթակից Աննա Իսրայելյանին, կոտրեցին «Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանի լուսանկարչական ապարատը, ջարդեցին «Կենտրոն» հեռուստաընկերության, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության օպերատորների տեսախցիկները:
Սափրած գլուխներով այդ երիտասարդները հարվածում էին նաեւ ցուցարարներին: Հարվածներ է ստացել նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը:
«Կարծում եմ, իշխանությունները փորձում են անկարգություններ սադրել փողոցում, որպեսզի ավելի շատ նմանատիպ բռնարարքներ կատարվեն ժողովրդի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հուզված ասաց Գրիգորյանը: - -«Դուք տեսաք, որ բազմաթիվ ոստիկաններ մեր շուրջը կանգնած դիտում էին այս ամենը, երբ ես մոտեցա եւ հայերեն ասացի, թե՝ չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ինչ է օրենք չկա՞ Հայաստանում, նրանք պարզապես շրջվեցին ու հեռացան»:
Հարվածողների մասին էլ նա ասաց, որ նրանք «թքած ունեն լրագրողի վկայականի վրա». - «Նրանք իրենց գործն են անում, եւ այդ գործը հարվածելն ու ձվեր նետելն է»:
Տուժել են նաեւ ցուցարարներից մի քանիսը: Հաղարծին գյուղից եկած Արմեն Թամրազյանի վիզն ու դեմքը ամբողջովին արյունոտված էր. քունքի շրջանում հարվածել ու ծակել էին գլուխը:
«Կամերան ջարդում էին, ասի՝ խի՞ ես ջարդում, ասաց՝ լավ անում», - պատմեց նա:
Ականատեսները պատմեցին, որ երբ Արմենը փորձել է պաշտպանել «Հայ Թի-Վի» հեռուստաընկերության օպերատորին, այդ երիտասարդները սկսել են դաժանորեն ծեծել նրան: «Քաղաքացիական շորերով, սափրած գլուխնելով մի 7-8 հոգի մարդ էին», - ասաց ականատեսներից մեկը:
Մինչեւ հանրահավաքը կամ, կազմակերպիչների ձեւակերպմամբ՝ «ընտրողների հետ հանդիպումը», մարդիկ հավաքվել էին «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղից շարժվեցին դեպի Մատենադարան, ուր արդեն մի քանի հարյուր մարդ հավաքվել էին:
Մահակներով ոստիկանները չխոչընդոտեցին եւ ցուցարարները բարձրացան դեպի Մատենադարան, սակայն շենքի դիմացի հարթակին չհասան, քանի որ ճանապարհը փակված էր արգելափակոցներով եւ սաղավարտավոր ու մահակավոր ոստիկաններով:
Այդ տարածքը հոսանքազրկված էր: «Ազգային միաբանության» ղեկավարները հավաքվածներին առաջնորդեցին դեպի «Նաիրի» կինոթատրոնը, որտեղ կանգնած միկրոավտոբուսից միացնելով բարձրախոսը, սկսեցին հանրահավաքը: Արտաշես Գեղամյանն ու կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը հավաքվածներին դիմում էին այդ նույն միկրոավտոբուսի տանիքին կանգնած:
«Հերթական անգամ մենք ասում ենք՝ իշխանափոխությունը օդի եւ ջրի պես անհրաժեշտ է բոլորիս, որովհետեւ իրենք ի զորու չեն վիճակը երկրում շտկել»,- ցուցարարներին դիմելով ասաց Գեղամյանը՝ ավելացնելով, որ սկսում են «երկրի փրկության հաղթարշավը»:
«Դիմում ենք երկրի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներին՝ մասնակցելու իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն ուղղված մեր միասնական պայքարին», - այսօր ավելի վաղ արդեն լրագրողներին ներկայացրած «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համատեղ հայտարարության կոչով ավարտեց հանրահավաքը Արտաշես Գեղամյանը:
Ավելի ուշ Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց հետեւյալը. - ««Այնտեղ հավաքվածները, բնականաբար, ճանաչել են այդ անկարգությունները հրահրողներին: Դրանք ոչ այլ ոք են, քան պարոն Քոչարյանի ամենամերձավորագույն շրջապատում գտնվող երեք-չորս օլիգարխների թիկնապահները»:
Հրաչ Մելքումյան, Երեւան