Կիրակի օրը Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը եւ դրան հետեւած ընդդիմադիրներ 9 աջակիցների ձերբակալությունը դաշինքի ղեկավարները իշխանությունների կողմից կազմակերպված «սադրանք» են որակում: Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները, բնականաբար, ավելի հակված են մեղադրել ընդդիմադիրներին:
«Ասյօր մենք ականատեսն ենք գործող ռեժիմի հոգեվարքի», - շուրջ հազար հավաքվածներին դիմելով՝ ասել էր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: - «Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել այդ թափթփուկներին եւ այդ թափթփուկների իշխանությունը»:
Ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, դեռ մինչեւ հանդիպումը սկսելը Գյումրիի Թատերական հրապարակում արդեն կանգնած են եղել բեռնատար ավտոմեքենաներ համապատասխան շչակներով, ձվերով «զինված» կանանց խումբը:
Հանդիպումն սկսելուն պես մի խումբ մարդիկ, հիմնականում կանայք ձվեր էին նետել հանթակի ուղղությամբ, բարձրացրել ընդդիմության դեմ եւ նախագահ Քոչարյանին սատարող ցուցապաստառներ: Սկսված ծեծկռտուքին հետեւել են ձերբակալություններ:
Շիրակի մարզային դատախազ Համլետ Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «Արդարություն» խմբակցությունը երեկ Գյումիրիում չարտոնված հանրահավաք էր անցկացրել. - «Իրենք ասում էին, իբր թե [անցկացնելու են] հանդիպում ընտրողների հետ, բայց մենք գիտենք, որ հանրահավաք էր նախատեսված»:
Գյումրիի ոստիկանությունը, մինչդեռ, նախապես հրաժարվել էր այդ միջոցառման ժամանակ պահպանել հասարակական կարգը, քանի որ, ըստ մարզային դատախազի, Գյումրիում կան ուժեր, «ովքեր դեմ են իշխանափոխության կոչերին», իսկ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ «հնարավոր են ժողովրդական եւ քաղաքացիական բախումներ»: «Այդ պատճառով [քաղաքային իշխանությունները] չեն արտոնել միտինգը, բայց սրանք չլսելով՝ եկել են Գյումրի», - շարունակեց Հովսեփյանը՝ հաստատելով, որ ձվեր նետել են նրանք, ովքեր դեմ են ընդդիմությանը:
Մարզի դատախազի փոխանցմամբ, առայժմ 7 տուժող կա. - «Երեք կին ունենք տուժող, երեք ոստիկանության աշխատող եւ մեկ ազատամարտիկ»:
Ոստիկանության աշխատողները, Համլետ Հովսեփյանի փոխանցմամբ, Թատերական հրապարակ են գնացել ահազանգ ստանալուց հետո, այլապես, նրա խոսքերով, կարող էին լինել «բավականին ծանր հետեւանքներ»:
«Գնացել են, երբ ահազանգ են ստացել, որ մասսայական անկարգություններ են, ձվեր են շպրտում, խփում են իրար», - ասաց նա: - «Լավ էր, վճռական են եղել ոստիկանները եւ շուտ հասել են, որպեսզի կարողանային կանխել, հանցագործներին հանել այդ մասսայից եւ տանել ոստիկանություն»:
Համլետ Հովսեփյանը հաստատեց, որ ոստիկանները քաղաքացիական հագուստով են եղել, քանի որ քրեական հետախուզության աշխատողներ են: Հանրահավաքի մասնակիցներից շատերը, մինչդեռ, պնդել են, թե ձվեր բաժանողները եղել են հենց քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Այս պահին ձերբակալված է 9 մարդ: Հարուցված է քրեական գործ, մեղադրանք առայժմ որեւէ մեկին ներկայացված չէ: Ձվեր նետող կանանց արարքը գնահատվել է որպես «մանր խուլիգանություն» եւ նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, սակայն, ձվեր էին նետում նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները եւ, քանի որ ժողովուրդը նրանց ճանաչում էր՝ «հենց ժողովուրդը ջախջախեց ու ջարդեց հասարակական կարգը խանգարողներին»:
Դեռ մարտիի 24-ին «Արդարություն» խմբակցությունը, դիմել էր Գյումրիի քաղաքապետարան՝ տեղեկացնելով կիրակի օրը կայանալիք միջոցառման մասին: Ոստիկանության Գյումրիի բաժնից ստացված գրությամբ խմբակցությանը տեղեկացրել էին, որ ոստիկանությունը հրաժարվում է ապահովել հասարակական կարգը՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են եւ համապատասխան ուժեր չեն կարող տրամադրել:
«Արդարություն»-ը նախապես գրավոր դիմել է նաեւ հանրապետության ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին՝ տեղեկացնելով, թե մարտի 28-ի հանդիպումը «միտումնավոր ձախողելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը հրաժարվում է պահպանել հասարակական կարգը»: Դաշինքի ղեկավարները ակնկալում էին, որ Հայկ Հարությունյանը որոշակի միջոցառումներ կձեռնարկի հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ՝ ավելացնելով. - «Հակառակ պարագայում որեւէ միջադեպի դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության համակարգի վրա»:
Մեկնաբանելով Գյումրիի միջադեպը, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատարվածը «խայտառակություն» որակեց:
«Բնական է, որ [պատասխանատվությունը] երկու կողմերը իրար վրա են բարդելու: Ես ինչ-որ հեռուստացույցով տեսա՝ այդ թիկնեղ քաղաքացիները (միտինգ վարողների պաշտպանները) ինչպես էին աստիճաններից նետում կանանց, ջանդում նրանց տրանսպարանտները, հայհոյում եւ խփում եւ ինչ կռիվ սարքեցին, ես կարծում եմ, որ նրանք հաստատ մեղավոր են»:
Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե իրենք «նման բան չէին անի», եթե, ասենք, անցած քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրները նման կերպ խանգարեին իրենց միջոցառումները:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի խոսքերով, քաղաքական գործընթացների վրա սկսել են ազդեցություն թողնել «բռնության», «ուժային մեթոդների» դիմելու կոչերը:
«Արդարություն» դաշինքը երկուշաբթի օրը խորհրդի փակ նիստ գումարեց, որտեղ տրվեց նաեւ Գյումրիի դեպքերի գնահատականը: Վիտոր Դալլաքյանի փոխանցմամբ, դաշինքը փոփոխություներ չի մտցրել իր ծրագրում, ժամկետներն էլ մնում են նույնը՝ ապրիլի 5-13-ը:
Հարցին, թե արդեն մայրաքաղաքում անցկացվելիք այդ միջոցառումը կարտոնվի արդյո՞ք իշխանությունների կողմից, Դալլաքյանը պատասխանեց, որ իրենք առաջնորդվելու են Սահմանադրությամբ, իսկ հանրահավաքներ, ցույցեր, երթեր կազմակերպելու իրավունքը դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է:
«Մենք դիմելու ենք Երեւանի քաղաքապետին, որպեսզի նրան տեղյակ պահենք, որ մենք նախապատրաստում ենք հանրահավաք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ պարզաբանելով. - «Ոչ թե ստանանք թույլտվություն, քանի որ Սահմանադրությամբ այդ իրավունքը երաշխավորված է»:
Կարինե Քալանթարյան, Էմիլ Դանիելյան, Ռուզան Խաչատրյան եւ Շաքե Ավոյան